Գլուխ Զ. - Ղուկաս Ավետարանիչ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - Ղուկաս Ավետարանիչ

Եկեղեցական ամենահին ավանդության համաձայն՝ երրորդ Ավետարանի և «Գործք Առաքելոց» գրքի հեղինակը Ղուկասն է, Պողոս Առաքյալի աշակերտն ու գործակիցը, ով նրան անվանում է «Ղուկաս՝ բժիշկ և սիրելի» (Կղս 4, 14)։

Ղուկասը ծագումով Անտիոք քաղաքի հեթանոս հույներից է եղել, ով մոտ 40 թվականին Քրիստոնեություն է ընդունել։

Պողոս Առաքյալը դեպի Փոքր Ասիա կատարած իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում Տրովադայում հանդիպում է Ղուկասին և նրան իր հետ տանում է Ֆիլիպպի։

57-58 թվականներին Ղուկասին դարձյալ գտնում ենք Պողոսի կողքին։ Նրանք միասին Ֆիլիպպիից Երուսաղեմ են գալիս։

Հաջորդ տարիների ընթացքում (58-60) Պողոսը կալանավորվում է հռոմեացիների կողմից և տաժանակիր ճանապարհորդությունից հետո՝ Ղուկասի ընկերակցությամբ Հռոմ է հասնում։

Իր կյանքի ավարտին Պողոսը Տիմոթեոսին ուղղած նամակում գրում է. «Ղուկասն է միայն իմ հետ» (2Տմ 4, 11)։

Ավանդությունը նաև ասում է, որ Ղուկասը Պողոս Առաքյալի նահատակությունից հետո Քրիստոնեություն է քարոզել Իտալիայում, Գաղղիայում, Դալմատիայում, Մակեդոնիայում և Վերին Եգիպտոսում և, ի վերջո, մարտիրոսացել է իր հավատքի համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։