Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել – Գրադարան – Mashtoz.org

Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել

1. Կղեմես Հռոմեացին (92-100) Կորնթոսի քրիստոնյաներին ուղղած իր նամակում մի քանի նախադասություններ ունի, որոնք Մարկոսի Ավետարանի հետ կապ ունեն։

2. Իգնատիոս Անտիոքացին (†104), ինչպես նաև Հուստինոսը (150), իրենց գրություններում խոսքեր ունեն, որոնք միայն երկրորդ Ավետարանից կարող են վերցված լինել։

3. Հերմասի «Հովիվը» (140) գրության մեջ կան բացատրություններ, որոնք վերաբերվում են Մարկոսի Ավետարանին։

4. Հիպպողիտոսը[1], Իրենեոսը[2] (115-202), և Կղեմես Ալեքսանդրացին[3] (150-215) վկայում են, որ Երկրորդ դարի առաջին կեսին արդեն բազմաթիվ հոսանքների հետևորդներ Մարկոսի Ավետարանն էին գործածում։

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Երկրորդ դարի սկզբին Մարկոսի Ավետարանը տարածված և հանրածանոթ գիրք էր։

[1] Հիպպողիտոս Հռոմեացի, Իմաստասեր, VIII, 8.
[2] Իրենեոս, Ընդդեմ հերետիկոսությունների, I, 3.
[3] Կղեմես Հռոմեացի, Հաճախապատում, 4, 9.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։