Լեզուն և ոճը – Գրադարան – Mashtoz.org

Լեզուն և ոճը

Հերոնիմոսն ասում է. «Ղուկասը ... բոլոր Ավետարանիչների միջից ամենահմուտը եղավ հունարեն լեզվի առումով»[1]։

Արդարև, Ղուկասը մյուս Ավետարանիչներից ավելի է հունարենի տիրապետել, ինչը, սակայն, անհավասար գեղեցկությամբ է գործածել։

Ընդհանրապես, իր լեզուն հստակ է, առանց արվեստականության, երբեմն վեհաշունչ, բայց հաճախ նաև՝ հասարակ։

Իր գործածածը դասական հունարենը չէ, այլ՝ «Կոյնէ» («κοινῇ» - «հասարակ, սովորական»), նույն ժամանակաշրջանի ժողովրդական լեզուն է, որ շատ է նմանվում Աստվածաշնչի Յոթանասնից թարգմանական լեզվին։

Ղուկասի պատմելու ոճը զուսպ է, ժուժկալ, առանց ավելորդաբանությունների։

Ղուկասը թափանցող միտք և նրբություն ունի, որ գրավում է ընթերցողին։

Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի մոտ, զգալի է սեմական լեզվի դրոշմը, սակայն նախորդ երկուսից ավելի նվազ չափով։

[1] Նամակ 19, 4։ Դամասոսին, PL XXII, 378.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։