Լռության առարկությունը – Գրադարան – Mashtoz.org

Լռության առարկությունը

Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալը լինելու և Եփեսոսում նրա բնակություն հաստատած լինելու դեմ բանասերներից ոմանք գործածում են «լռության փաստը»։

Նրանք հետևյալ կերպ են տրամաբանում. եթե Հովհաննես Առաքյալը Եփեսոսում բնակվելիս լիներ, Իգնատիոս Անտիոքացին եփեսացիներին ուղղած իր նամակում մի՞թե չպիտի Հովհաննես Առաքյալի մասին էլ գոնե մի խոսք ասեր։ Եվ, սակայն, Անտիոքի Հայրապետը և ո՛չ իսկ մի ակնարկ է անում նրա մասին, այլ, ընդհակառակը, Պողոս Առաքյալին է հիշատակում։

 

Պատասխան

Վերոհիշյալ առարկությունն արժեք չի ներկայացնում ընդհանրապես։ Պարտադիր չէ, որ Իգնատիոսը եփեսացիներին ուղղված նամակում Հովհաննես Առաքյալի մասին խոսեր։ Նա իր նամակը գրել է Հռոմ մեկնելուց առաջ, և եթե Պողոս Առաքյալի անունը հիշատակում էլ է, ապա դա, շատ հավանաբար, Պողոսի և դեպի Հռոմ իր ճանապարհորդության հետ որևէ նմանություն գտնելու համար է։ Պողոս Առաքյալն էլ իր պես Հռոմ գնաց՝ այնտեղ նահատակվելու համար։

Մի կողմ թողնենք, որ անհերքելի փաստեր կան Հովհաննես Առաքյալի Եփեսոսում բնակվելու և այնտեղ թաղված լինելու մասին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։