Հեթանոս և հրեա հեղինակների վկայությունների արժեքը – Գրադարան – Mashtoz.org

Հեթանոս և հրեա հեղինակների վկայությունների արժեքը

Թեև Քրիստոնեության արշալույսին Քրիստոսի և Քրիստոնեության վերաբերյալ հեթանոս և հրեա պատմիչների մոտ հանդիպող պատմական աղբյուրները թվով և քանակով քիչ են, սակայն եղածները լիուլի բավարար են՝ հաստատելու համար, որ Հռոմեական լայնածիր Կայսրության սահմաններում գոյություն ունեին քրիստոնյա կոչվող մարդիկ, ովքեր իբրև Աստված պաշտում էին Քրիստոս անունով մի անձի։

Միևնույն այդ Քրիստոսը Տիբերիոս կայսեր օրոք մահվան է դատապարտվել Պոնտացի Պիղատոսի կողմից։

Հեթանոս և հրեա պատմիչների գրածները ցույց են տալիս նաև, որ Քրիստոսի առաջին հակառակորդները, չհավատալով հանդերձ Նրա աստվածությանը և հրաշքներին, այնուամենայնիվ՝ երբեք չեն ժխտել Նրա պատմական անձ լինելու փաստը։

Ճիշտ է, որ ոչ-քրիստոնյա հեղինակներից քաղված մեր վկայությունները ոչ մի նոր բան չեն ավելացնում Ավետարանիչների կողմից գրվածներին, քանի որ Քրիստոսի մասին իրենց ունեցած ծանոթությունը գրեթե ոչինչ է։

Բայց այդ «ոչինչ»ը – որ, անտարակույս, շատ բնական մի երևույթ է, քանի որ Քրիստոսի վարդապետությունը նոր էր սկսվել ծավալվել – բավական է՝ հերքելու համար մեր ժամանակներում Քրիստոսի պատմականությունն ուրացող բոլոր վայ-գիտունիկների հերյուրածո տեսությունները։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։