Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը – Գրադարան – Mashtoz.org

Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը

Մարկոսի լեզուն աղքատիկ է, միաձև, անմշակ և եբրայաբանություններով լի։

Մարկոսը տկար է նաև քերականության մեջ, իր գործածածը ժողովրդական անհարթ լեզուն է։ Սովորական նյութերի շուրջ իր գրիչը դյուրությամբ է շարժում։ Ուսումնասիրող Հենրի Սուեթեն[1] երկրորդ Ավետարանում գտել է տան վերաբերյալ 11 տարբեր բառեր, հագուստի մասին՝ 10 բառ, ուտելիքի մասին՝ 9 բառ։

Երկրորդ Ավետարանիչն ընդհանրապես խուսափում է դժվարըմբռնելի բառեր գործածելուց և նախընտրում է պարզ դարձվածքներով հասկանալի դարձնել իր ասելիքները։

Լեզվական խեղճությանն առընթեր՝ Մարկոսը լավ պատմողի շնորհն ունի, սուր տեսողություն, ում աչքից կարևոր մանրամասնությունները չեն վրիպում։ Նա անառարկելիորեն օժտված է վառ և իրապաշտ նկարագրություններ տալու հատկությամբ։ Նրա գրելու ոճը, թեև անարվեստ, բայց նկարագեղ է, անմիջական և կենսունակ։ Թարմության մի շունչ է անցնում նրա Ավետարանի բազմաթիվ էջերի միջով։

[1] Հենրի Սուեթե (Henry Barclay Swete, 1835-1917), անգլիացի աստվածաշնչագետ, Քեմբրիջի աստվածաբանության պրոֆեսոր։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։