Որտե՞ղ է գրվել երրորդ Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

Որտե՞ղ է գրվել երրորդ Ավետարանը

Եկեղեցական հին հայրերի կարծիքներն իրարից տարբերվում են։ «Հակամարկիոնական Նախաբան»ում հաստատվում է երրորդ Ավետարանի գրված լինելը «Աքայիայի կողմեր»ում։

Հերոնիմոսը երրորդ Ավետարանի գրության վայրը նախ Բեովտիան (Թեբե), հետո կարծիքը փոխելով՝ Հռոմն է համարում։

Ա՛յլ Հայրերի համաձայն՝ գրվել է Կեսարիայում կամ Ալեքսանդրիայում։

Այսօր, սակայն, շատերի կարծիքով ավելի հավանական է, որ այն Հռոմում է լույս տեսել։

Ղուկասը երկար պատրաստություն է տեսել Ավետարանը գրելու համար։ Աքայիա, Կեսարիա, Մակեդոնիա և այլուր իր ճանապարհորդությունների ընթացքում իրազեկ աղբյուրներից հավաքել է անհրաժեշտ ատաղձը և, հետևաբար, շատ հավանական է, Հռոմում վերջնական տեսք տալով՝ հրապարակել է իր Ավետարանը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։