Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը – Գրադարան – Mashtoz.org

Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը

Հովհաննես Ավետարանիչն իր Ավետարանը գրել է նույն ժամանակաշրջանում տարածված «Koinè» կոչված բարբառով։

Նրա բառապաշարն աղքատիկ է։ Նա սովորաբար չունի Մարկոսի կենդանի ոճը, ո՛չ էլ Ղուկասի լեզվի ճկունությունը, սակայն ծանրակշիռ արձակով ընթերցումը հաճելի է դարձնում։

Գիտի երբեմն խորհրդապաշտ և վերացական սլացքով իր ընթերցողներին փոխադրել վսեմ գաղափարների աշխարհը։

Երբեմն էլ ներքին մի ջերմություն է տարածվում իր գրության մեջ և նրա տողերը թրթռում են մի թեթև հուզականությամբ, որոնք ընթերցողի վրա ներդաշնակ քերթվածքի տպավորություն են թողնում։

Պարզ է ու անկեղծ, երբեմն զուսպ, բայց ուժեղ. նրան հաճախ է հաջողվում ընթերցողին իր հաղորդականությամբ վարակել։ Տեղ-տեղ նրա ոճը դառնում է շնչող, վառ, ուր արվեստագետի խառնվածք է ցուցաբերում։

Նա սիրում է կրկնել նույն նյութերը՝ դրանց մեջ խորանալու և նոր ուրվագծեր երևան հանելու նպատակով։ Նրա կրկնությունները ո՛չ թե տկարացնում, այլ՝ զորացնում են նրա մտածումները։ Նրա տողերի հորինվածքը եզակի ընթացք ունի։

Սովորություն ունի վերլուծումներով ու խորհրդածություններով ընդարձակել իր նյութը։

Սեմաբանությունը զգալի հետքեր է թողել թե՛ նրա լեզվի և թե՛ նրա ոճի վրա։

Նա Նոր Կտակարանի ամենաինքնատիպ գրիչներից է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։