բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած – Գրադարան – Mashtoz.org

բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած

Երեք Ավետարաններում հանդիպող ակնբախ նմանություններն անթիվ բանասերների մղել են ընդունելու, որ Ավետարանների միջև փոխադարձ կախումնավորություն կա։

Ոմանց կարծիքով Սուրբ Օգոստինոսն է վերը նշված վարկածի հեղինակը։

Սակայն սխալ պիտի լիներ Սուրբ Օգոստինոսի մի նախադասությունից – «Մարկոսը նրան (Մատթեոսին) հաջորդելով՝ թվում է Մատթեոսին հետևողն ու համառոտողն է»[1] – եզրակացնել, թե նա Ավետարանների փոխադարձ կախումնավորության համակիրն է եղել, քանի որ մեկ ա՛յլ տեղ միևնույն Հայրապետն ասում է, թե յուրաքանչյուր Ավետարանիչ ծանոթ էր ամբողջ ավանդությանը, սակայն այնքան գրեց, ինչքան որ իրեն Սուրբ Հոգին ներշնչեց։

[1] De Consensu evangelistarum, I, 2 (PL XXXIV, 1043).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։