բ.3) Մարկոսն ու Ղուկասը – Գրադարան – Mashtoz.org

բ.3) Մարկոսն ու Ղուկասը

Տեսանք, որ Մարկոսն անկախ է թե՛ Մատթեոսից և թե՛ Ղուկասից։ Մասնագետների մեծամասնության համաձայն՝ Ղուկասն ուղղակի օգտվել է Մարկոսից։

Պետք է ասել, որ Ղուկասն իր Ավետարանը գրելու համար, մանավանդ սկզբում և վերջում, զանազան աղբյուրներ է գործածել։ Մյուս կողմից, սակայն, Ղուկասի մոտ շատ նյութեր կարծես վերցվել են Մարկոսից և պահպանված է նույնիսկ այդ նյութերի դասավորումը։

Միևնույն մասնագետները նաև նկատել են տալիս, որ Ղուկասն էլ հավատարմորեն հետևել է Մարկոսին, սակայն երբեք բառացի ընդօրինակող չի եղել, այլ՝ միշտ իր անձնական կնիքն է դրել ամեն տողի վրա։

Մի առարկություն։ Եթե Ղուկասն աչքի առջև ունեցել է Մարկոսի Ավետարանը, այդ պարագայում ինչպե՞ս բացատրել այն բացթողումներն ու հավելումները, հպումներն ու տեղափոխությունները, որոնք հանդիպում են Ղուկասի մոտ։

Մարկոսից Ղուկասի կախումնավորության կարծիքի հեղինակների համար պարզ է պատասխանը։ Նրանք պատասխանում են, թե միշտ հարկավոր է աչքի առջև ունենալ, որ Ղուկասն ազնվական նկարագրով է եղել, արվեստագետի խառնվածքով նուրբ ու փափկանկատ մի անձնավորություն։

Նկատի առնելով այս պարագան՝ հնարավոր է տրամաբանորեն պատասխանել վերոնշված առարկությանը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։