Թ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Թ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Այնքանից հետո, ինչ արդեն ասացինք մոգության ու կախարդության մասին, այս կետին հասնելով անհրաժեշտ է դառնում քննարկելը մի թեմա, որը նույնքան բարդ ու բաղադրյալ է, որքան որ հետաքրքրական է. ոմանց կողմից այսպես անվանված «վհուկների որսը» Եվրոպայում:
Նախևառաջ, սակայն, տեղին է պատմական մի քանի հիմնական ճշմարտություններ հիշելն ու ընդգծելը:
Առաջինն այն է, որ կախարդությունը մի երևույթ է, որը միշտ ներկա է եղել մարդկության պատմության մեջ, երբեմն առավել և երբեմն էլ նվազ չափով:
Նախորդ գլխում ցույց տվեցինք, որ կախարդությունը, մոգությունը, մարդկային զոհաբերությունները, աստղագուշակությունը և նմանատիպ մյուս բոլոր սնապաշտությունները, որոնք միմյանց սերտորեն շաղկապված հավատալիքներ են, միշտ էլ գոյություն են ունեցել, ինչպես Քրիստոսից առաջ, այնպես էլ տակավին մեր օրերում, հատկապես այնտեղ՝ ուր Քրիստոսի հանդեպ հավատքը չի հասել կամ չի ապրվում լիակատար գիտակցությամբ: Եկեղեցին, իր գոյության առաջին իսկ օրից սկսած, քաջաբար պայքարել է բոլոր այդ սնահավատությունների դեմ և այդ պայքարը իր ամենամեծ պարծանքներից մեկն է ի շահ և ի նպաստ մարդկության առաջընթացի, զարգացման ու բարօրության:
Կախարդների ու վհուկների ներկայությունը քրիստոնյա Եվրոպայում, հետևաբար, իրականում մի “կարճատև” փակագիծ է. սակավաթիվ դեպքեր Միջնադարում, իսկ մեծամասնությունը՝ Տասնվեցերորդ դարի առաջին տարիներից սկսած:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։