ԺԱ. - ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵԶ ԱԶԱՏԵԼ Է ՎԱԽԻՑ ԵՎ ՄԱՀԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԺԱ. - ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵԶ ԱԶԱՏԵԼ Է ՎԱԽԻՑ ԵՎ ՄԱՀԻՑ

Գլադիատորական խաղերի թաղմանական ծագման և ննջեցյալների գերեզմանների վրա կենդանական ու մարդկային զոհաբերություններ կատարելու բազմաթիվ ոչ-քրիստոնյա ժողովուրդների սովորության մասին քննարկումը թույլ է տալիս մեզ վերադառնալ մի շատ կարևոր հարցի: Առաջին քրիստոնյաները հաճախ հռչակում և իրենց վարքով ապացուցում էին, որ այլևս ազատվել էին մահից և մահվան սարսափից: Մարկուս Ավրելիուսը, Էպիկտետուսը, Գալենոսը և հեթանոս ուրիշ մատենագիրներ ևս վկայում են, որ քրիստոնյաներից շատ շատերը մահվանը դիմագրավում էին «խաղաղությամբ», վտանգի նկատմամբ նշանակալի արհամարհանքով: Ինչո՞ւ, ինչի՞ էին հավատում այդ քրիստոնյաները: Հավատում էին, որ Քրիստոսը հարություն է առել, որ կործանել է մեղքի ու մահվան շղթաները: Հավատում էին Քրիստոսի խոսքերին. «Մի՛ վախեցեք, ես հաղթել եմ մահվանը», «Ես ողջերի Աստվածն եմ, ո՛չ թե մեռածների», «Ես Ճանապարհն եմ, Ճշմարտությունը և Կյանքը»:
Իսկ ինչի՞ էին հավատում հեթանոսները: Ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ կարող ենք ամենայն իրավացիությամբ ասել, որ նաև մահվան դիմաց հեթանոսական աշխարհում թագավորում էր սարսափը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։