ԺԴ. - ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. - ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ

Քրիստոնեության տարածման և հաստատման պատմական հետևանքների մեր վերլուծությունը շարունակելով, այժմ կարևոր է մեր առջև մի հարց դնել. ինչո՞ւ հենց Քրիստոնյա Եվրոպան դարձավ հանրակրթական դպրոցի, համալսարանների, արդի գիտության և բժշկության, աղքատախնամների և հիվանդանոցների ծննդավայրը: Ինչո՞ւ այս իրականությունները ծնունդ չառան Ասիայում, կամ Ամերիկայում, կամ Աֆրիկայում, կամ Ավստրալիայում: Խելամիտ պատմաբաններից յուրաքանչյուրը գիտե, որ ամեն մի հետևանք ունի իր պատճառը և որ, հետևաբար, այդ իրականությունների որոշակի վայրում և որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած ծնունդը չի կարող պատահական լինել կամ բախտի բերմամբ: Այստեղ կսահմանափակվեմ մի քանի համառոտ նշումներով, քանի որ այս հարցի շուրջ ծավալուն ուսումնասիրություններ արդեն հրատարակել եմ իմ մյուս աշխատություններում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։