Կախարդությունը ժամանակակից Աֆրիկայում – Գրադարան – Mashtoz.org

Կախարդությունը ժամանակակից Աֆրիկայում

Պատմական երկրորդ ճշմարտությունը, որ կուզենայի կրկին ընդգծել, այն է, որ կախարդությունը տակավին այսօր էլ լայնորեն տարածված է այնտեղ, որտեղ Քրիստոնեությունը չի գրավել տեղի ավանդական անիմիզմի տեղը. օրինակ, Աֆրիկայի երկրների մեծամասնության մոտ:
Վերջերս Գամբիայի նախագահն «իր շուրջն է հավաքել վարձկան շամանների մի գունդ, որոնց օգնությամբ մաղի է անցկացրել բոլոր գյուղերը և հազարավոր կասկածյալների պատժել է՝թունավորելով ինչ որ մի խոտի ծխով, որն ի զորու է սպանելու մարդկանց կամ հասցնելու խելագարության»:
Հակավհուկային վաշտերը, որոնք կազմված են “բարի” վհուկներից, մտնում են գյուղերը, բռնում են հարյուրավոր և հարյուրավոր մարդկանց, գրեթե պատահականության սկզբունքով, և նրանց ստիպում են խմել «խոտերից պատրաստված գարշահոտ ու նողկալի մի թուրմ». «Ով կուլ է տալիս այդ թուրմը, բացի այն, որ դատապարտվում է անդադար փսխոցներից ու փորհարությունից սպառվելու, կորցնում է նաև խելքը, գլխիկոր վազում ու խփվում է պատերին կամ ամեն կերպ ջանում է փորել հողը և թաղել ինքն իրեն: Շատերը մահանում են ժամեր կամ օրեր տևող տանջանքներից հետո: Ուրիշներն էլ, թեև ողջ են մնում, այլևս երբեք ուշքի չեն գալիս և մի խսիրի վրա պառկած՝ դատապարտվում են զգայազուրկ վիճակի, գլուխները շարունակ տարուբերելով ու անկապ նախադասություններ արտասանելով»[1]:
Նմանապես Նիգերիայում, «տարեկան հազարավոր երեխաներ կասկածվում են կախարդ լինելու մեջ, անդամահատվում են կամ սպանվում: Երեխաների մեջ դիվահարներ փնտրելու սովորությունը ցավոք շատ տարածված է Աֆրիկայում, ուր ամենօրյա կյանքը հյուսված է սնապաշտություններով, ժողովրդական հավատալիքներով, հուռութքներով ու գուշակություններով»[2]:
Հնարավոր հարյուրավոր և հարյուրավոր օրինակներից մեջբերենք ևս մեկը: «Ansaե լրատվական գործակալությունն իր 24 Հուլիս 2009 թողարկման մեջ գրում է. «Նայրոբի, 24 Հուլիս. – Իննը մարդ Բուրունդիում դատապարտվել է կախարդության համար, որովհետև մեղավոր են ճանաչվել առնվազն 12 լսնամաշկ մարդկանց սպանության համար: Լուրը տարածել է BBC-ի համացանցային տարբերակը: Լսնամաշկ մարդկանց սպանության հետ կապված առաջին դատավարությունն է, որ հասցվում է իր ավարտին: Լսնամաշկ մարդկանց սպանության երևույթը խիստ տարածված է այդ երկրներում: Զոհերի մարմինների անդամների մի մասը – ձեռքերը, ոտքերը և սեռական օրգանները ամենապահանջվածն են – մաքսանենգ ճանապարհով տարվում են Թանզանիա, ուր կախարդների ու վհուկների կողմից գործածվում են սիրո և գործերի մեջ իբր հաջողություն ապահովող մոգական թուրմեր պատրաստելու համար»:
[1] «Il Giornale» օրաթերթի 22/5/2009 համարում:
[2] «Corriere della Sera» օրաթերթի 10/9/2008 համարում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։