3.5. Հին ժամանակների ուրիշ ոչ մի դեպք պատմական այսքան մոտիկ աղբյուրներ չունի. – Գրադարան – Mashtoz.org

3.5. Հին ժամանակների ուրիշ ոչ մի դեպք պատմական այսքան մոտիկ աղբյուրներ չունի.

Հետևաբար, գոյություն ունեն հնագույն 4 աղբյուրներ, որ հետևողական կերպով հայելացնում են քրիստոնեական առաջնագույն համայնքի քարոզչությունը, Հիսուսի մահից անմիջապես հետո։ Այս ավանդության սիրտը Հիսուսի Հարությունն է և Նրա երևումները աշակերտներից ոմանց։
Սա ուղղակի կերպով չի ապացուցում, որ Հարությունը պատմականորեն տեղի է ունեցել, այլ ավելի՝ որ վստահաբար դա է եղել այն, ինչը որ անակնկալ կերպով ասել են առաջին առաքյալները՝ դատարկ գերեզմանը գտնելուց հետո, հակառակ այն բանին, որ նման ոչինչ նրանք չէին ակնկալում բացարձակ կերպով, և իրենց ժամանակակից մյուս բոլոր հրեաների նման՝ դա ընդհանրապես անըմբռնելի էին համարում (ինչպես որ կտեսնենք հետո)։
Երկրորդ հերթին, աղբյուրների վաղեմությամբ հերքվում է նաև զատկական պատմությունների հետագա և ուշ շրջանի աստվածաբանական հորինվածք լինելու վարկածը։ Քանի որ դրանց բովանդակությունը պարունակում է միևնույն տեղեկությունները, որոնք հետագայում ներառվել են նաև Ավետարաններում, դա նշանակում է, որ գոյություն չունի ոչ մի առասպելական կեղծարարություն, ինչպես մինչդեռ կարծում էին Դավիդ Ֆռիդռիխ Շթռաուսսը (1808-1874) և անցյալ դարերի լիբերալ աստվածաբանությունը (Կառլ Բառթի և Ռուդոլֆ Բուլթմաննի գլխավորությամբ), մինչև 20րդ դարի երկրորդ կեսը։
Երրորդ հերթին ընդգծում ենք, որ պատմական աղբյուրներ, որ այսքա՜ն մոտիկ են պատմված դեպքերին, խիստ հազվադեպ բացառություն են ամբողջ հին գրականության մեջ։ Մի քանի օրինակ. Հերոդոտոսի մասին առաջին հիշատակումը պատկանում է Արիստոտելին՝ նրա մահից 100 տարի հետո. Օգոստոս կայսեր կյանքն ու գործերը պատմվել են նրա մահից 105 տարի հետո Գայուս Զվետոնիուսի կողմից. առաջին Հռոմի պատմությունը գրվել է հունարեն լեզվով, հռոմեացի սենատոր Քուինքտուս Ֆաբիուս Պիկտոռի կողմից, մոտավորապես Ք.ա. 200 թվականին, Հռոմում հանրապետական իշխանակարգի ձևավորումից մոտավորապես 300 տարի հետո. Ալեքսանդր Մակեդոնացու վերաբերյալ գլխավոր տեղեկությունները գալիս են Պլուտարքոսից և գրվել են նրա մահից 260 տարի հետո, իսկ ամենավստահելի աղբյուրը՝ 370 տարի հետո։ Եվ սակայն, պատմագետները գրեթե կասկածներ չունեն՝ հավաստի ու պատմական համարելու այդ պատմությունները։
Սրա համար է, որ հռչակավոր ուսումնասիրող Ջոն Արթուր Թոմաս Ռոբինսընը հաստատել է, որ Նոր Կտակարանը «աշխարհում անգերազանցելի կերպով լավագույնս վկայված գիրքն է, քան հին շրջանի գրություններից որևէ մեկը»[1], ինչը որ հաստատվում է նաև սկեպտիկ Հելմութ Քոյշթեռի (1926-2016) կողմից, ով վկայում է, որ «Նոր Կտակարանի տեքստային քննադատությունը շատ ավելի նպաստավոր հիմքի է տիրապետում, քան դասական հեղինակների տեքստային քննադատությունը»[2]։
Խիստ կարևոր է ի նկատի առնելը, թե ինչպես Էդրիեն Նիքոլաս Շեռուին-Ուայթը, ով Հռոմեական Ուսումների Խթանման Ընկերության նախագահն էր և հռոմեական ու հունական դարաշրջանի ժամանակակից ամենակարևոր պատմագետներից մեկը, բացատրել է, որ հռոմեական աղբյուրները ընդհանրապես կողմնակալ են և շարադրված են առնվազն մեկ կամ երկու սերունդ հետո, կամ մինչև իսկ դարեր հետո, քան պատմված դեպքերն են։ Եվ սակայն, հրավիրում է ուշադրություն դարձնելու, ուսումնասիրողները դժվարություններ չեն հարուցում դրանք գործածելու հարցում, որպեսզի ապահով կերպով ներկայացնեն այն, ինչ իրականում կատարվել է։ Այս իրողության շուրջ նա ընդարձակ խոսում է իր հայտնի աշխատության մեջ[3]։
Արդյունքում, ականավոր պատմագետը հանդիմանում է Նոր Կտակարանի քննադատներին, մեղադրելով նրանց, որ չեն հասկանում, թե ինչպիսի՛ անգնահատելի պատմական աղբյուրներ են Ավետարանները, գրավոր բազմակի, միմյանցից անկախ վկայությունները՝ դեպքերից ընդամենը մի քանի տարի հետո, որոնք իրենց մեջ պարունակում են բանավոր ավանդություններ, որոնք հասնում են դեպքերի հետ ժամանակակից լինելու։ Եթե «առասպելական գեղազարդման տոկոսը» բարձրանում է, երբ բազմաթիվ սերունդներ են անցնում դեպքերի և դրանց առաջին գրավոր պատմության միջև, ճշգրիտ կերպով հակառակն է Նոր Կտակարանի դեպքում։ «Պարզապես բավարար ժամանակ չկար նշանակալի առասպել հորինելու համար, երբ գրվեցին Ավետարանները», եզրակացնում է վերջում[4]։
[1] J.A.T. Robinson, Can we Trust the New Testament?, Eerdmans 1977, p. 36.
[2] H. Koester, History and Literature of Early Christianity, Fortress 1982, Vol. 2, p. 16-17.
[3] A. N. Sherwin-White, Roman Law and Roman Society in the New Testament, Oxford University Press 1963.
[4] A. N. Sherwin-White, Roman Law and Roman Society in the New Testament, Oxford University Press 1963.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։