ՄՈՒՏՔ – Գրադարան – Mashtoz.org

ՄՈՒՏՔ

Որո՞նք են Քրիստոսի Հարությանն ի նպաստ փաստերը։ Ի՞նչ են ասում ամենաանվանի ուսումնասիրողները։ Հիսուսի գերեզմանն իսկապես դատարկ է գտնվե՞լ։ Աշակերտներն իսկապես տեսե՞լ են Հարուցյալ Հիսուսին։ Մեջբերելով վերջին 100 տարվա գլխավոր ուսումնասիրողների խոսքերը՝ այս հոդվածում կպատասխանենք այս և նմանատիպ ա՛յլ հարցերի, քննության առնելով նաև ամենատարածված առարկությունները։
 
Հիսուսի Հարությունը կարո՞ղ է պատմական դեպք համարվել։
Թե՞ սոսկ հավատքի առարկա է։ Կամ էլ՝ հորինված առասպել։ Աշակերտներն իսկապես գտնվե՞լ են դատարկ գերեզմանի առջև։ Իսկ եթե պարզապես հորինե՞լ են ամեն բան։ Հնարավո՞ր են բնական բացատրություններ։ Հարուցյալ Հիսուսի երևումները ցնորքներ կամ հոգեկան մտասևեռումնե՞ր էին։
Այս հոդվածում հարցեր ենք ուղղել Քրիստոնեության սկզբնավորման ոլորտում միջազգային համբավ վայելող գլխավոր (հավատացյալ ու անհավատ) մասնագետ-ուսումնասիրողներին և առատագույն մեջբերումներ ենք կատարել բազմաթիվ հրատարակություններից, հասնելով թվարկելու Հարության պատմականությանը նպաստող արգումենտների մի հանքահոր։ Դրանից բացի, քննության ենք առել և հակադարձել ենք գլխավոր առարկություններին։
Ընդգծում ենք սկզբից ևեթ, որ հարկավոր է ի նկատի առնել ներկայացված բոլոր արգումենտների հավաքական արժեքը, և ո՛չ թե յուրաքանչյուր արգումենտը առանձին վերցված։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։