Միքելե Բրամբիլլա – Գրադարան – Mashtoz.org

Միքելե Բրամբիլլա

Միքելե Բրամբիլլան (ծնվ. 1 Նոյեմբեր 1958) իտալացի անվանի լրագրող և հոդվածագիր է, նաև մի քանի հայտնի գրքերի հեղինակ՝ քաղաքականության, հասարակագիտության և կրոնի բնագավառներում:
Ավարտել է Միլանի Համալսարանի Գրականության և Փիլիսոփայության Ֆակուլտետը՝ պատմագիտական ուղղվածությամբ: Աշխատել է Իտալիայի լրատվական կարևորագույն գործակալությունների հետ. Իլ Քոռռիեռե Դելլա Սեռա, Լա Պռովինչա, Լիբեռո, Իլ Ջոռնալե, Լա Ստամպա, Գաձձետտա Դի Պառմա: 2019 թվականից Քուոթիդիանո Նացիոնալե - Ազգային Օրաթերթ լրատվական գործակալության տնօրենն է:
Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գրքեր: Կրոնական բնագավառում հիշարժան են հետևյալները. «Հանուն Հոր: Քրիստոնեական նվաճումը. զեղծո՞ւմ, թե՞ առաքելություն» (1993), «Պատրանքի տասը տարիները. Վաթսունութի պատմությունը» (1994), «Փնտրող մարդիկ: Հարցազրույցներ Աստծո մասին» (2002), «Հիսուսը բացատրված իմ որդուն» (2002), «Երբեմն, գիշերվա լռության մեջ, մտածում եմ Աստծո մասին: Հանդիպումներ հայտնի մարդկանց հետ» (2012), և այլն:
2007 թվականին արժանացել է Միլան Քաղաքի «Երախտագիտության Ոսկե Շքանշանին»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։