ԱՆՏՈՆ ԵՎ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ – Գրադարան – Mashtoz.org

ԱՆՏՈՆ ԵՎ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ

Առաջին ապոֆտեգման, ինչպես ներկայանում է Անապատի Հայրերի խոսքերի զանազան հավաքածուներում[1], անմիջապես ստեղծում է բենեդիկտյան կանոնները հաճախ ընթերցողներին հոգեհարազատ մթնոլորտ: Յուրահատուկ և նշանակալի ապոֆտեգման Անտոնինն է, արևելյան վանականների հորը, ինչպես որ Բենեդիկտոսը հայրն է արևմտյան վանականների. «Եղբայրներից մեկը հարցրեց հայր Անտոնին. “Ի՞նչ պետք է անեմ` Աստծուն հաճո լինելու համար”: Ծերը նրան պատասխանեց. “Արա՛ այն, ինչ պատվիրում եմ քեզ. Ո՛ւր էլ որ գնաս, միշտ Աստծուն ունեցիր աչքերիդ առաջ. ի՛նչ էլ որ անես կամ ասես, հիմնվիր Աստվածաշնչի վկայության վրա. ո՛ւր էլ որ բնակվես, շուտով մի՛ հեռացիր կամ մի՛ հեռացիր ընդհանրապես: Պահի՛ր այս երեք պատվիրանները և կփրկվես”»[2]:
Գտնվում ենք ո՛չ միայն Անտոնի, այլ՝ նաև Բենեդիկտոսի ուսմունքի երեք կորիզների դիմաց, ինչպես կարող ենք համոզվել` քննելով բենեդիկտյան կանոնները: Արժե մի պահ կանգ առնել այս քննարկման ու համեմատության վրա՝ խորացնել կարողանալու համար վանական կյանքի երկու մեծագույն ուսուցիչների ուսմունքը և տեսնելու համար, տարբերություններից այն կողմ, նրանց միջև խորը համաձայնությունը, ներդաշնակությունն ու հարակցությունը:
[1] Ըստ Հայկական Ժողովածուի, Sistematica greca-ի, Պեղագիոսի և Հովհաննեսի խմբագրումների:
[2] Անտոն 3 (= Pater. Arm., I, 1).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։