Ճգնությունը – Գրադարան – Mashtoz.org

Ճգնությունը

Ակնհայտ կեղծիք կլիներ ասելը, թե Անապատի Հայրերի ճգնությունները մեզ ձգում են ու հմայում: Ճգնել` նշանակում է հրահանգվել, մարզվել: Քրիստոնյայի համար՝ ճգնությունը պարզապես նպատակին հասնելու միջոց է, ո՛չ թե բուն նպատակ: Առաջին տեղը գրավում են Աստծո սերն ու ներողամտությունը: «Մեղքերդ ներվեցին քեզ. գնա՛ և այլևս մի՛ մեղանչիր» (Հվհ 8, 11): Ներման գերառատ բերկրանքն իր մեջ պարունակում է մարդու կողմից ճանաչումն ու ընդունումը: Այդուհետև, խոսքը վերաբերվում է պայքարելուն` մեր անձն արժանի ցույց տալու համար Աստծո կողմից ստացած այդ սիրույն: Ճգնությունն այս պայքարն է: Այն, ինչ որ ես, դառնում ես զուտ շնորհի միջոցով: Անապատի վանականները մեծ ճգնավորներ էին. ծոմապահությունը, աղոթքը և հսկումները բերկրանքի պտուղներն են: Բայց ճգնությունը պետք է ենթարկվի խստագույն կշռադատության, որպեսզի խուսափի գործերի նորահայտ արդարություն դառնալուց:
«Ծերերից մեկն ասաց. “Ով որովայնը լցնում է կերակուրներով ու ըմպելիներով, անհոգության է մատնում աղոթքը և այլևս չի կարողանում պատերազմ մղել սեփական մտածումների դեմ: Քաղցը և հսկումները սիրտը մաքրում են չար մտքերից և մարմինը թշնամու հարձակումներից, այն դարձնելու համար Սուրբ Հոգու բանակավայրը”»[1]:

[1] Eth. Coll., 322.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։