Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

«Մարգարեները գրքեր գրեցին. Հայրերը նրանցից ներշնչվելով` բազում գործեր կատարեցին. Հայրերի հաջորդները դրանք անգիր սովորեցին. մեր սերունդը ընդօրինակեց դրանք պապիրուսների ու մագաղաթների վրա և պարապության մատնեց գրադարաններում»: Այս անանուն ապոֆտեգման թերևս պետք է խորհրդածության առարկա դառնա այն ամեն անգամ, երբ ձեռնարկում ենք հրատարակել Անապատի Հայրերի խոսքերի մի ժողովածո, և դե՛ռ ավելի` երբ – ինչպես մեր դեպքում – հրատարակում ենք գրություններ Անապատի Հայրերի մասին:
Եթե այս զգուշացումն ունենալով հանդերձ որոշեցինք հայ հոգեսեր հասարակությանը ծանոթացնել այս էջերի պարունակությունը, պատճառը նախևառաջ այն է, որ անանուն Աբբան չի դատապարտում Հայրերի արարքների ու խոսքերի հիշատակի ավանդումը գալիք սերունդներին, այլ` Հայրերի ուսուցումների չգործադրումը մեր կյանքից ներս: Երկրորդ պատճառն այն է, որ համոզված ենք, որ հավատքի մեջ մեր այս Հայրերի կյանքի շուրջ խորացված ճանաչողությունից կարող է միշտ բխել մեր մեծագույն հավատարմությունը Տիրոջ կամքի նկատմամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։