Վանական հեղինակությունը պակոմյան քոյնոնիայում – Գրադարան – Mashtoz.org

Վանական հեղինակությունը պակոմյան քոյնոնիայում

Մենք կարող ենք ընթանալ Պակոմի ետևից, ինչպես որ նա է ընթանում Սրբերի ետևից [...] ։
Մահանում և ապրում ենք այս մարդու հետ, որովհետև ուղիղ ճանապարհով առաջնորդում է մեզ դեպի Աստված։
 
Vita Greca, G1 25
 
Վանական պատմագրության մեջ մասնագետները սովոր են մենակեցական կյանքից վանական կյանքի անցումը մատնանշել ուղղագիծ հեղաշրջմամբ՝ Անտոնից և անապատի առաջին մենակյացներից դեպի պակոմյան փորձը, մինչև բարսեղյան եղբայրության հասուն պտուղը։ Իրականում, սակայն, հասարակաց կյանքի սաղմնային ձևեր գոյություն ունեին նաև մենակեցական կյանքում, տեղավորվելով, սակայն, քաղաքամերձ գոտիներում, և հենց Պակոմի կյանքում է, որ ներկա ենք գտնվում դանդաղ, բայց վճռական անցմանը մենակեցությունից եղբայրական հաղորդակցության կյանքին. այս ընթացքն իր լիակատար իրագործմանը հասնում է և դառնում է գիտակից շարժում Պակոմի երկու մեծ աշակերտների ու հաջորդների օրոք. Օրսիեսին և Թեոդորոսը[1]։

[1] Pacomio e i suoi discepoli, Regole e scritti, a cura di L. Cremaschi, Bose 1988; Veilleux, La liturgie dans la cénobitisme pachômien au quatrième siècle, Roma 1968; P. Tamburrino, Koinonia. Aspetti ecclesiologici del cenobitismo pacomiano, Roma 1970; P.C. Bori, Chiesa Primitiva, Brescia 1974, pp. 145-178.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։