
1) Եզրույթի նախապատմությունը
-
01
-
-
02
-
- 03
«Սոկրատի ջատագովությունը» աշխատության մեջ Պլատոնն իր ուսուցչին ասել է տալիս. «Աստվածներն անտարբեր չեն (oudè ameleîtai hypò theôn) մարդու ճակատագրին»[1]:
Քսենոֆոնը պատմում է, որ Ալկիբիադեսի հանցանքը մարզանքներն անտեսելն է եղել (ameleîn tês askéseos)[2]:
Պլոտինի համաձայն, խնամքն ու հոգատարությունը էական հատկությունը և, այսպես ասած, սահմանումն են աստվածային նախախնամության. «Նախախնամության գործը կայանում է ոչինչ չանտեսելու մեջ»[3]:
Նոր Կտակարանում «améleia» գոյականն ամբողջովին բացակայում է, իսկ «ameleîn» բայը շատ հազվադեպ է գործածվում, ընդամենը 4 անգամ: Մատթեոսի Ավետարանում ասվում է, որ հարսանիքի հրավիրվածներն անտեսեցին հրավերը և իրենց գործերով զբաղվեցին (Մտթ 22, 5): Պողոս Առաքյալն իր հերթին հորդորում է իր Տիմոթեոս աշակերտին. «Մի՛ անտեսիր (mè amélei) այն հոգևոր պարգևը, որ քեզնում է» (1Տմ 4, 14): Եբրայեցիներին ուղղված Նամակում հորդորում է չանտեսել սեփական փրկությունը (Եբր 2, 3): Այդ նույն Նամակում մեջբերում է կատարում Երեմիա Մարգարեից (Երմ 38 [31], 31-34), ուր Աստված ասում է. «Քանի որ նրանք հավատարիմ չմնացին իմ ուխտին, ես էլ այլևս չխնամեցի նրանց» (Եբր 8, 9):