2) Տրտմությո՞ւն, թե՞ ծուլություն – Գրադարան – Mashtoz.org

2) Տրտմությո՞ւն, թե՞ ծուլություն

Գլխավոր մեղքերի ցանկում ծուլությունը կամաց կամաց գրավել է տրտմության (akedía) տեղը: Եվ սակայն, սովորաբար, ծուլությունը ո՛չ ա՛յլ ինչ է, եթե ոչ միայն՝ տրտմության հետևանքը. մարդը ծույլ է, որովհետև տխուր է. աշխատելու ցանկություն չունի, որովհետև տրտմությունը գրավել է իր սիրտը, նա կորցրել է «դրդապատճառները»:
Լա Բրույերը գրում է, թե «ձանձրույթը աշխարհ է մտել ծուլության միջոցով»[1]: Բայց ավելի ճիշտ կլինի ասել, – ինչպես հներն էին ասում, – որ ծուլությունն է աշխարհ մտել ձանձրույթի միջոցով:
Կարևոր է նաև անհոգության նշումը. հոգևոր ոլորտում խնամքի, ուշադրության, հոգատարության կամավոր բացակայությունը, այսինքն՝ akedía-ն, ծնվում է սիրված չլինելու և չսիրելու զգացումից: Մարդը մերժում է ինքն իրեն և սիրեցյալին հաճելի լինելու գաղափարն ու պահանջները: Եթե մի ամուսին, կամ մի կին, խնամք չի դրսևորում ինքն իր նկատմամբ, նշանակում է, որ այլևս չի սիրում:

[1] La Bruyére, Les caractères ou les moeurs de ce siècle, De l'homme 101, in Oeuvres complètes, Bibliothèque de la Pléiade, 1951, p. 324.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։