« ԵՎ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԲԵՔ ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՎ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԲԵՔ ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ »

ԲԵՆԵԴԻԿՏՈՒՍ ՆՈՒՐՍԻԱՑԻ, Վանական կանոնագիրք, IV, 1-11.14-19.21-33.41-42.44-47.65-67.70-75 (SC 181, pp. 456-462).
 
 
Որո՞նք են բարվոք գործելու ձևերը:
 
[...] Նախևառաջ, սիրել Տիրոջը ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ:
Ապա, սիրել մերձավորին սեփական անձի նման:
Ապա, չսպանել:
Չպոռնկանալ:
Չգողանալ:
Անհագորեն չտենչալ:
Սուտ վկայություն չտալ:
Հարգել մարդկային բոլոր էակներին:
Եվ այն, ինչ ինքներս չէինք կամենա կրել, դա չանել ուրիշների:
Մերժվել ինքներս մեզ, Քրիստոսին հետևելու համար:
Իշխել սեփական մարմնի վրա:
[...]
Օգնության հասնել աղքատներին:
Զգեստավորել մերկերին:
Այցելել հիվանդներին:
Թաղել ննջեցյալներին:
Օգնել տառապողներին:
Մխիթարել վշտահարներին:
[...]
Ոչինչ չնախընտրել, քան Քրիստոսի սերը:
Ընթացք չտալ սեփական զայրույթին:
Վրեժ չնյութել:
Սեփական սրտում խաբեություն չբնակեցնել:
Կեղծավորությամբ չտալ խաղաղության ողջույնը:
Չլքել սերը:
Չերդվել, երդմնազանց չլինելու համար:
Ճշմարտությունն ասել սրտով ու բերանով:
Չարի փոխարեն չար չհատուցել:
Անարդարություն չգործել, այլ՝ համբերատարությամբ կրել մեր հանդեպ գործված անարդարությունները:
Սիրել սեփական թշնամիներին:
Չանիծել նրանց, ովքեր անիծում են մեզ, այլ մանավանդ թե՝ օրհնել նրանց:
Հալածանքներ կրել արդարության համար:
[...]
Սեփական հույսը Աստծո վրա դնել:
Եթե ինչ որ մի բարի բան է տեսնվում սեփական անձում, դա Աստծուն վերագրել և ո՛չ թե ինքներս մեզ:
[...]
Երկնչել դատաստանի օրից:
Վախենալ դժոխքից:
Հոգևոր ամբողջ եռանդով փափաքել հավիտենական կյանքը:
Աչքի առաջ ամեն օր ներկա պահել մահը:
[...]
Ոչ ոքի չատել:
Ոչ ոքի չխանդել:
Չտրվել նախանձին:
[...]
Մեծարել տարեցներին:
Սիրել երիտասարդներին:
Քրիստոսի սիրո մեջ, աղոթել սեփական թշնամիների համար:
Ինչ որ մի վիճաբանությունից հետո, հաշտվել և խաղաղություն անել արևը մայր մտնելուց առաջ:
Եվ Աստծո ողորմությունից երբեք չհուսահատվել:
Ահա սրանք են հոգևոր արվեստի գործիքները: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։