« ՁԵՐ ԱՉՔԵՐԸ ՍԵՎԵՌԱԾ ՎԱԽՃԱՆԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՁԵՐ ԱՉՔԵՐԸ ՍԵՎԵՌԱԾ ՎԱԽՃԱՆԻՆ »

Սբ. Թեոդորոս Ստուդիոնացի (759-826). Քրիստոնեական Ուսուցումներ, 33.

 
[...] Չենք ապրելու ընդմիշտ, և սակավ մի ժամանակ անց, այն ժամին, որ Աստված սահմանել է, դու և ես թողնելու ենք այս կյանքը։ Բայց երբ մեկնենք, պետք է լավագույնս ապահովված լինենք սննդի պաշարով, պահենք պատվիրանները և ունենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը։ [...]
Այո՛, այո՛, խնդրում եմ ձեզ, եղբայրներս, պի՛նդ կացեք, առա՛ջ գնացեք, պայքարեցե՛ք այն ամենի համար, ինչը որ ճշմարտապես գեղեցիկ ու առաքինի է, և "ձեր հոգիներն ամրորեն հաստատուն դարձրեք ձեր հարատևությամբ" (հմմտ. Ղկս 21, 19), Տիրոջ խոսքի համաձայն։ Ձեր աչքերը սևեռած մահվամբ վրա հասնող վախճանին, նորոգվեցեք ամեն օր և ամեն բան երկրորդական համարեցեք ի սեր Տիրոջ, նկատելով ինքներդ ձեզ արդարացի չափի մեջ, խելամտության և հոգևոր սիրո մեջ, [...] այնպես, որ ենթակա լինեք մեկդ մյուսին, առանց քրթմնջոցների, առանց խանդի, առանց նախանձի, առանց վեճի։
Եթե չենք շտապում մերձենալ [երկնքում գտնվող մեր Սուրբ Հայրերին], հնարավորություն չենք ունենա տեսնելու նրանց, խոսելու նրանց հետ և կանգնելու նրանց կողքին։ Եվ հուսով ենք տեսնելու նաև անձամբ Տիրամորը՝ մեր Թագուհուն և ամենքի ու ամեն ինչի Տիրուհուն՝ Աստվածամորը. հուսով ենք, որ նա հայտնվելու է մեր աչքերի առաջ և մենք նետվելու ենք իր ոտքերին փարվելու։ Եվ – համարձակ լինենք – հուսով ենք տեսնելու ամենքի ու ամեն ինչի Վարդապետին՝ Անձամբ մեր Տիրոջը. որովհետև աստվածազգյաց Պողոսն ասել է. "Հափշտակվելով ամպերի վրա՝ վերստին արարման ժամանակ հանդիպելու համար Տիրոջը (հմմտ. Մտթ 19, 28), միշտ Իր հետ ենք լինելու (1Թղ 4, 17)"։
Քանի որ նման փառքեր, նման ուրախություններ, նման կյանքեր են մեզ ընծայվում, ո՞վ չի ցատկի ոտքի, չի հրապուրվի, չի խանդավառվի, չի սավառնի դեպի Աստծո սերը ու չի կատարի իր պարտականությունները։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։