« ԴԺՈԽՔՈՒՄ ՉԱՐՉԱՐՎՈՒՄ ԵՆ ՍԻՐՈ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԴԺՈԽՔՈՒՄ ՉԱՐՉԱՐՎՈՒՄ ԵՆ ՍԻՐՈ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 84 (ed. Spanos, p. 326-327).
 
 
[...] Ինչ վերաբերվում է ինձ, ես ասում եմ, որ նրանք, ովքեր չարչարվում են դժոխքում, չարչարվում են սիրո ներխուժումից: Ի՞նչ կա առավել դառն ու առավել սաստիկ, քան սիրո տվայտանքները: Նրանք, ովքեր զգում են, որ մեղանչել են սիրո դեմ, իրենք իրենց ներսում կրում են մի դատապարտություն, որն ամենաահարկու պատիժներից էլ շա՜տ ավելի մեծ է: Սիրո դեմ գործված մեղքի կողմից սրտի մեջ դրված տառապանքն ավելի կսկծալի է, քան ուրիշ որևէ տառապանք:
Անհեթեթ է մտածելը, թե դժոխքում գտնվող մեղավորները զրկվելու են Աստծո սիրուց: Սերը [...] պարգևվում է առանց բաժանումների: Բայց իր իսկ ուժի զորությամբ՝ այն ներգործում է երկու եղանակով: Այն չարչարում է մեղավորներին, ինչպես տեղի է ունենում նաև այս կյանքում, ուր ընկերոջ ներկայությունը չարչարում է անհավատարիմ ընկերոջը: Իսկ նրանց, ովքեր հավատարիմ են եղել իրեն, այն ուրախացնում է: Դա՛ է, իմ կարծիքով, դժոխքի չարչարանքը. խղճի խայթը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։