« ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ՈՒՏՈՒՄ Է ՍԻՐՈ ՀԱՑԸ։ ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ԸՄՊՈՒՄ Է ԱՅԴ ԳԻՆԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ՈՒՏՈՒՄ Է ՍԻՐՈ ՀԱՑԸ։ ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ԸՄՊՈՒՄ Է ԱՅԴ ԳԻՆԻՆ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 72 (ed. Spanos, pp. 282-283).
 
 
[...] Նա, ով գտել է սերը, ամեն օր և ամեն ժամ սնվում է Քրիստոսով, և այդպես դառնում է անմահ: Որովհետև Նա ասել է. «Ով կուտի այն հացից, որը ես եմ իրեն տալու, մահ չի ճաշակի հավիտյան» (Հվհ 6, 58):
Երանի՜ նրան, ով ուտում է սիրո հացը, որ Հիսուսն է: Որովհետև ով սնվում է սիրով, սնվում է Քրիստոսով, [...] ինչպես վկայում է Հովհաննեսը, երբ ասում է. «Աստված սեր է» (1Հվհ 4, 8): Հետևաբար նա, ով ապրում է սիրո մեջ, Աստծուց ստանում է կյանքի պտուղը: Այս աշխարհում իսկ շնչում է հարության օդը: [...]
Սերը Արքայությունն է: [...] Այդպիսին է գինին, որ ուրախացնում է մարդու սիրտը (Սղմ 103, 15): Երանի՜ նրան, ով ըմպում է այդ գինին: [...] Հիվանդներն ըմպեցին այդ գինուց և կազդուրվեցին: Անուսներն ըմպեցին այդ գինուց և դարձան իմաստուն: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։