« ԵՐԲ ՏՐՎՈՒՄ ԵՍ ԱՂՈԹՔԻՆ ... » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԲ ՏՐՎՈՒՄ ԵՍ ԱՂՈԹՔԻՆ ... »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 12 (ed. Spanos, pp. 47-48).
 
 
[...] Երբ տրվում ես աղոթքին, եթե որքանով որ հնարավոր է՝ հեռու ես մտքի որևէ ցրվածությունից, և եթե նախադասությունը հանկարծակի կանգ է առնում լեզվիդ վրա և հոգիդ անշարժացնում է լռության մեջ, եթե կամքիցդ անկախ՝ այդ լռությունը քեզնում տևում է, իմացիր, որ մուտք ես գործել խաղաղությանդ մեջ: [...]
Դրանից բացի, եթե հոգումդ բարձրացող ամեն մտքի մեջ, ամեն հիշողության ու հայեցողության մեջ, որ գալիս է քեզ խաղաղությանդ ներսում, տեսնում ես, որ արցունքները լցնում են աչքերդ և այտերիդ վրայով հոսում են առանց ջանքի, իմացիր, որ պարիսպը բացվել է քո առաջ: [...]
Եվ եթե դու ժամանակ առ ժամանակ զգում ես, որ միտքդ ընկղմվել է սրտիդ մեջ, առանց որ դու դա նախատեսած լինեիր և որևէ կանոնից դուրս, և եթե միտքդ մի ակնթարթ մնում է սրտիդ մեջ, [...] եթե դրանից հետո զգում ես, որ մարմինդ կարծես բռնված լինի մի մեծ թուլությամբ և խաղաղությունը տիրում է քո մտքերին. եթե այս վիճակը տևում է, իմացիր, որ ամպն իր ստվերով սկսել է ծածկել քո օթևանը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։