« ՄՈՏԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՆ ՄԱՆԿԱՆ ՍՐՏՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄՈՏԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՆ ՄԱՆԿԱՆ ՍՐՏՈՎ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 19 (ed. Spanos, pp. 67, 69).
 
 
[...] Ո՜վ նվազագույնդ մարդկային էակների մեջ, ուզո՞ւմ ես գտնել կյանքը:
Պահպանիր քեզնում հավատքն ու խոնարհությունը, և [...] դրանց մեջ կգտնես Նրան, ով պահպանում է քեզ և ծածուկ կերպով բնակվում է քո մոտ: [...]
Երբ աղոթքով գալիս ես Աստծո առաջ, մտքումդ մրջյունի նման եղիր, նրա նման, որ սողում է գետնին, մանկան նման, որ թոթովում է: Եվ Նրա առաջ մի՛ ասա ոչինչ, որը դու հավակնում ես իմանալ: Այլ՝ մոտեցիր Աստծուն մանկան սրտով: Նրա առաջ գնա՝ ստանալու համար այն խնամքները, որոնցով հայրերը հսկում են իրենց փոքրիկ մանկիկների վրա: Ասվել է. «Տերը պահպանում է փոքր մանուկներին»: [...]
Երբ Աստված կտեսնի, որ սրտի ամենայն մաքրությամբ վստահում ես Իրեն ավելի, քան ինքդ քեզ, [...] հայնժամ քեզ անհայտ մի ուժ կգա քո մեջ բնակվելու: Եվ քո բոլոր զգայարաններում կզգաս զորությունը Նրա, ով քո հետ է: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։