« ԱՍՏՎԱԾ ՆՎԻՐՎՈՒՄ Է. ՍԻՐՈ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՆՎԻՐՎՈՒՄ Է. ՍԻՐՈ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Ողորմություն աշխարհին ».

 

[...] Ո՜վ հավիտենական Երրորդություն, հավիտենակա՜ն Երրորդություն։ Ո՜վ Սիրո հուր, ո՜վ Սիրո վիհ։ Արարածիդ սիրուց խենթացած։ Հավիտենական ճշմարտությո՜ւն, հավիտենական կրա՜կ, ո՜վ հավիտենական իմաստություն։

Մի՞թե միայն իմաստությունն է, որ պետք է այս աշխարհ գար։ Ո՛չ, որովհետև իմաստությունը բաժանված չէր զորությունից, ո՛չ էլ բաժանված էր ողորմությունից։ Ուստի, ո՜վ Իմաստություն, չեկար մենակ, այլ՝ ամբողջ Աստվածության ուղեկցությամբ։

Հավիտենակա՜ն Երրորդություն։ Սիրո խելագար։ Ի՞նչ օգուտ ես քաղում մեր փրկությունից։ Ո՛չ մի, քանի որ Դու, Աստված մեր, մեր կարիքը չունես։ Օգուտը, հետևաբար, բաժին է հասնում միայն մարդուն։ Ո՜վ անգնահատելի Սեր։

Սկզբում տվեցիր մեզ Քո Աստվածությունն ու Քո մարդկային ողջ բնությունը։ Ապա Ինքդ Քեզ տվեցիր մեզ որպես կերակուր. և մեր ձախողումները կանխում ես՝ կազդուրելով մեզ մեր ուղևորության ընթացքում, այստեղ՝ ներքևում։

Ընկե՜ր, ի՞նչ է թողել քեզ քո Աստվածը։ Ամբողջովին Իրե՛ն. Իր Աստվածությունն ու մարդկային Իր ողջ բնությունը՝ քողարկված այս հացի սպիտակ տեսքի ներքո։ Ո՜վ Սիրո Հուր, Քեզ բավական չէ՞ր, մեզ Քո պատկերով ու նմանությամբ ստեղծելուց հետո, Որդուդ Արյան մեջ մեզ գերբնականորեն վերստին արարած լինելդ, առանց որ տայիր մեզ նաև Աստվածային Էությունդ որպես կերակուր։ Սերդ այսպես ուզեց, Դու սիրո խելագար ես։ Ո՛չ միայն Խոսքդ տվեցիր Փրկագործության մեջ ու Հաղորդության, այլ՝ խենթորեն սիրելով Քո արարածին, մեզ տվեցիր Քո ողջ Էությունը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։