« ՈՒՐԱԽ ԵՂԵՔ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵՑԵՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՒՐԱԽ ԵՂԵՔ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵՑԵՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). Նամակ 102, Դ. Քրիստոֆորոյին, թիվ 56.
 
 
[...] Ուրախ և երջանիկ եղեք. հարատևեցեք մինչև վերջ, և ավելի նախընտրեցեք մեռնել, քան թողնել այն տեղը, որին Աստված կանչել է Ձեզ։
Այլ՝ փարվեցեք խաչին համբերությամբ, և ձեր ցավերի հետ պատսպարվեցեք Աստծո գրկում. Ձեր աչքերը սևեռված պահեցեք Ձեր համար զոհաբերված Գառան վրա, և միշտ գոհ եղեք այն բանից, ինչը որ Աստված տալիս է Ձեզ և կամենում է Ձեր համար։ Պետք է այսպես վարվենք, որովհետև վստահ ենք, որ Աստված կանչում է մեզ և մեր համար ընտրում է այն, ինչը որ մեզ առավել շնորհալի կդարձնի Իր առջև։ Այս կերպ վարվելով՝ կառաջադիմեք լույսից լույս, և Խաչյալ Հիսուսի համար կրված տառապանքները վայելքներով լի կլինեն Ձեր համար, մինչդեռ աշխարհի հաճույքներն ու մխիթարությունները կլինեն դառը։ Կսկսեք համտեսել, ա՛յս կյանքում իսկ սկսած, հավիտենական կյանքի առաջին պտուղները. որովհետև հոգու գլխավոր երանությունը երկնքում այն է, որ ընդմիշտ հաստատված լինի Հոր կամքի մեջ։ Այս կերպ վարվելով՝ հոգին ճաշակում է աստվածային քաղցրությունը, բայց այն երբեք չի ճաշակի երկնքում, եթե դրանով չի պատվել երկրի վրա, ուր ուխտավորներ ենք ու ճանապարհորդներ։ Երբ դրանով պատված է, ճաշակում է Աստծուն շնորհի միջոցով՝ իր ցավերի մեջ. իր հիշողությունը լցվում է անբիծ Գառան Արյամբ. իր միտքը բացվում է և հայեցողական զմայլանքով դիտում է անճառելի սերը, որն Աստված բացահայտել է Որդու իմաստության մեջ, և այդ ժամանակ սերը, որ գտնում է Սուրբ Հոգու բարության մեջ, դուրս է մղում սեփական անձի սիրույն և ստեղծված բաների սիրույն՝ սիրելու համար միայն Աստծուն։
Մի՛ վախեցեք, հետևաբար, [...] այլ՝ համբերեցեք տառապանքին ուրախությամբ, որպեսզի կերպարանակից լինեք Աստծո կամքին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։