« ԱՌԱՆՑ ՎԱՐԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՌԱՆՑ ՎԱՐԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԻ ՄԵՋ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Շիվիաս. Աստծո ճանապարհները », 4.

 

[...] Հարկավոր է, որ արդարության գործերը մարդը կատարի Սուրբ Հոգու ուրախությամբ, առանց սեփական վարանումը այլասերված տրտունջներով ընդգծելու։

Չպետք է ասի, թե իրեն պակասում է Աստծո շնորհով մարդու մեջ դրված առաջին արմատը, – կշռադատությամբ բարու ճանաչումը, – ո՛չ էլ Սուրբ Հոգու շնորհը, որն Իր խորհուրդներով ուղղակի կերպով հպվում է այս արմատին, – շնորհի հուրը, որը գործելու շարժառիթ է տալիս իր կամքին։

Եթե գործում է բերկրալի վճռականությամբ, չպետք է նեղսրտվածության մեջ լինի այն բաների պատճառով, որոնք գործել է ուրիշ անգամներ, պախարակելի եռանդով մղված, կարծես թե ինչ որ մի ավելի տկար բան ունենար իր ներքին արմատին։ Եվ, եթե ձախողվում է, երբ ընկնում է, չպետք է տրտնջա` ասելով. «Ավա՜ղ, ի՞նչ եմ արել, որ անընդունակ եմ եղել նախապես Աստծո մեջ տեսնելու իմ գործերը»։

Ավելի լավ կլինի, որ առաջ ընթանա, վճռակամությամբ, առանց կրելու անցյալ անհավատարմության բեռը, այնպես` որ գործելու մեջ վստահի Աստծուն, և այդպես վարվելով գոտեպնդվի, առանց արցունքախառն ողբասացություն կատարելու իր անցյալ վատ վարքի վրա։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։