« ԱՍՏԾՈՒՆ ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴԸ ԹԱՓԱՆՑՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՆ ԱՄԲՈՂՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈՒՆ ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴԸ ԹԱՓԱՆՑՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՆ ԱՄԲՈՂՋ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային Գործերի Մատյանը », 6.

 

[...] Մարդը, աշխարհի կառուցվածքի մեջ, այսպես ասած կենտրոնում է։ Ավելի կարողություն ունի, քան մյուս արարածները, որոնք նույնպես միևնույն համակարգի մեջ են։ Քանի որ փոքր է [մարմնի] կազմվածքով, մեծ է հոգու էներգիաներով։

Բարձր պահված գլխով, գետնին հաստատուն դրված ոտքերով, ընդունակ է շարժելու տարրերը լինի վերևում, թե ներքևում։ Իր ձեռքերի գործերը թափանցում են ամեն ինչի մեջ, որովհետև ներքին մարդու էներգիաներով նա հնարավորությունն ունի ի գործ դնելու իր այս կարողությունը։

Մարմինը սրտից ավելի մեծ է, բայց հոգու էներգիաները կարողությամբ գերազանցում են մարմնի կարողություններին։ Սիրտը թաքնված է մարմնի խորքում, բայց մարմինը պարուրված է հոգու էներգիաներով, որոնք հասնում են ամբողջ աշխարհին։ Այսպես, Աստծո գիտության, Աստծուն միացած գիտակցության ուժով է, որ հավատացյալը գոյություն ունի, ձգտում է Աստծուն` աշխարհում ապրող հոգու սահմաններում։ Իր բոլոր նախաձեռնությունների մեջ, դրական թե հակոտնյա, Աստծուն է, որ նա տենչում է։ Այդ նախաձեռնությունների մեջ նա չի դադարում Աստծուն հայտնել ամբողջ սիրալիր հարգանքը, որով ինքը ոգևորված է։

Ներքին մարդը մարմնի աչքերով դիտում է իրեն շրջապատող արարածներին, բայց հավատքի ուժով` Աստծուն է, որ տեսնում է։ [Ներքին] մարդը Նրան ճանաչում է արարածներից յուրաքանչյուրի մեջ, քանի որ ընկալում է նրանց Արարչին։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։