
« ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՆՄԱՆ ԲՈՑԱՎԱՌ ՄԻ ՍԵՐ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Շիվիաս. Հիլդեգարդի ճանապարհները », Գլուխ 4.
[...] Շա՜տ սիրելի որդյակներ իմ, որոնց բուրմունքն իմ համար ավելի անուշ է, քան բոլոր բուրմունքները, լսեցե՛ք իմ զգուշացումը, քանի դեռ ժամանակն ունեք ընտրություն կատարելու բարու և չարի միջև, և պաշտեցե՛ք Աստծուն անկեղծ բարեպաշտությամբ։ Դուք, կրկնում եմ ձեզ դա, իմ քաղցրագույն որդյակներ, որ բարձրանում եք արշալույսի նման, դուք, որոնց սերը պետք է բոցավառ լինի արևի ճառագայթների նման, արագավազ ընթացե՛ք և աճապարեցե՛ք, իմ շա՜տ սիրելիներ, Ճշմարտության ճանապարհի վրա, Ով աշխարհի լույսն է, Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին։ [...]
Բոլոր առաքինությունները կատարյալ կերպով գործում են Աստծո մարդացած Որդու մեջ, Ով թողեց փրկության ճանապարհի նշանները, այնպես` որ յուրաքանչյուր ոք, փոքր լինի թե մեծ, կարողանա հանձինս Նրա գտնել հարմար պարտեզը, ուր ոտք կդնի` առաքինությունների մեջ վեր բարձրանալու համար, այնպես` որ հասնի լավագույն տեղերի, որտեղ [հոգին] գործում է [միայն] առաքինությունների շնորհիվ։ [...]