« ՀԱՎԱՏԱՑՅԱԼԸ ԹՈՂ ՈՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԶԲԱՂՎԻ ԱՌԱՆՑ ԵՐԿԻՆՔՆ ԱՆՀՈԳՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՎԱՏԱՑՅԱԼԸ ԹՈՂ ՈՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԶԲԱՂՎԻ ԱՌԱՆՑ ԵՐԿԻՆՔՆ ԱՆՀՈԳՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼՈՒ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային Գործերի Մատյանը », 6.

 

[...] [Սրբուհի Հիլդեգարդը ներկայացնում է մի տեսիլք, որտեղ մոլությունն ու առաքինությունը երկխոսում են.]

– Աշխարհի մտահոգությունը. «Ի՞նչ մտահոգություն կա ավելի արժեքավոր, քան աշխարհի [նկատմամբ ցուցաբերված] մտահոգությունը։ Եթե ծունկ եմ ծալում [աղոթքի համար], դա ինձ անշուշտ ո՛չ ուտելիք է տալիս, ո՛չ էլ հագուստ։ [...] Հետևաբար, իմ համար պիտի հայթայթեմ այն ամենը, ինչը որ կկարողանամ ձեռքբերել մտածելով, խոսելով և աշխատելով, քանի դեռ կկարողանամ ապրել երկրի վրա»։

– Երկնային իրողությունների ձգտումը. «Աստված հոգում է այն, ինչ անհրաժեշտ է, [...] ոչինչ չի աճում առանց Իր շնորհի։ Դու Աստծուն չես փնտրում քո սրտի մեջ։ Ես եմ բոլոր բարի գործերի կյանքն ու կորովը և բոլոր առաքինությունների սյունը։ [...] Չեմ փնտրում, չեմ ցանկանում, չեմ կամենում ուրիշ ոչինչ, եթե ո՛չ միայն` այն, ինչը որ սուրբ է. ես բերկրանքի տավիղն եմ։ Ես ամեն ինչի մեջ երկնային [մասնիկն] եմ»։

Աշխարհի հանդեպ մտահոգությունը մի ոգի է, որ թափառում է անիմաստության տարածքներում և ամենուր վիճում է` մեծ աղմուկ բարձրացնելով. մարդիկ, որ տառապում են այս մոլությամբ, մեծ խռովք ու իրարանցում են ապրում [իրենց] մարմնի և հոգու մեջ, բայց [իրենք] իրենց այդտեղ զգում են կարծես մի մեծ անդորրի մեջ։ Քանի որ այն, ինչը որ խռովք է ուրիշների համար, իրենց համար հանգիստ է. և այն, ինչը որ հանգիստ է ուրիշների համար, խռովք է պատճառում իրենց։ Ընկել են հոգսերի ու մտահոգությունների մեջ, կարծես մի լողավազանի մեջ լինեին։ Իրենց բոլոր նպատակներն ու ցանկությունները ձգտում են աշխարհի բարիքներին, և զբաղվում են ժամանակավոր ու անցողիկ շահերով միայն։

Հավատացյալը թող որ վերցնի գութանն ու եզները` միաժամանակ Աստծո մասին մտածելով. թող որ Վարդապետի պատվիրաններին հետևի` երկրային [գործերով] զբաղվելով, առանց [սակայն] Երկինքն անհոգության մատնելու։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։