« ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՔՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԻՄՔՆ Է »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098–1179). « Աստվածային գործերի մատյանը », 6.

​
​[Սրբուհի Հիլդեգարդը ներկայացնում է մի տեսիլք, որտեղ մոլություններն ու առաքինությունները զրուցում են իրար հետ.]

​– Անհնազանդություն. «Ինչո՞ւ հարգել ուրիշների պատվիրանները: Այդպես վարվելով՝ չենք ճանաչում, թե ովքեր ենք մենք: Մենք վստահելի փիլիսոփաներ ենք և մյուսներից ավելին գիտենք: Ինչպե՞ս կարող ենք չանել այն, ինչ գիտենք: Այն, ինչ որոշում եմ ինքս իմ համար, գիտեմ՝ որքան արդար է, օգտակար և շահավետ։ [...] Այն, ինչ տեսնում եմ, շոշափում և հասկանում գլխիս մեջ, դա այն է, ինչ պետք է անեմ»:

​– Հնազանդություն. «Ես, որ հնազանդվում եմ, կապված եմ Նրան. երբ Աստված, Իր Խոսքով, ստեղծեց ամեն բան, երբ ասաց. "Եղիցի՛", ես արարչության աչքն էի և Աստծո հրամանով հսկում էի նրա վրա: Այսպես ամեն ինչ ստեղծվեց: Բայց երբ առաջին հրեշտակը սկսեց ապրել, իսկույն հակառակվեց Աստծուն, և ես ասացի, որ նրա գործերը չէին ապրելու, քանի որ նա ուզում էր տարբեր լինել. նա մինչև իսկ փորձեց հարձակվել և կծել ինձ, բայց չհաղթեց: Ես աստվածային բոլոր գործերի հիմքն եմ, ինչպես հոգին՝ մարմնի համար: Ինչպես մարդու կամքն է կատարում այն, ինչ ցանկանում է, այնպես էլ ես Աստծո կամքն եմ, որն իրականացնում է այն ամենը, ինչ Աստված ձեռնարկում է։ […] Ես չեմ դիպչում որևիցէ մի բանի, չեմ կամենում, չեմ ցանկանում որևիցէ մի բան, որն Աստծո մեջ չէ։ […] Դուք չորացած տերևների նման եք, քշվելու տարվելու եք, ինչպես դրանք […] »։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։