« ՀՈԳԻՆ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԻՆ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային գործերի մատյանը », 6.

 

[...] Աստվածային զորությունը պարունակում է սրբության ամբողջությունը։ Բոլոր ձևերով մխիթարում է ներքին հոգին այն մարդու, որը միանում է Աստծուն։ Ճաշակել է տալիս Սուրբ Հոգու միստիկ պարգևները նրան, ով գտնվում է ընդարմացած վիճակի մեջ ընկնելու կետում։ Այդ ժամանակ մարդն ազատվում է ընդարմացած վիճակի շղթաներից, արթնանում է և բոլոր ուժերով ձգտում է արդարությանը։

Հաճախ այս գործողությունը մի հոգնատանջ պայքար է հոգու համար, քանի որ մարմինը, աստվածային կամքի կողմից հնազանդվելու հարկադրված լինելով հանդերձ, հազիվ է ի զորու լինում գործելու բարին։ Շատ հաճախ տեղի է տալիս մարմնի ցանկություններին. մարմնի, որն իր օթևանն է։ Ուստի Աստծո պարգևները բախվում են մարդկային կամքի դիմադրությանը։

Աստված, որ ինձ ստեղծել է, որ Տեր է, և որ ամեն իշխանություն ունի իմ վրա, իմ ուժն է։ Առանց Նրա, անկարող եմ որևէ բարիք գործելու, քանի որ Նա է, որ ինձ հաղորդում է կյանքի հոգին, իմ կյանքի ակունքը, շարժումը, որ կենդանացնում է ինձ, և Ինքն է, որ կողմնորոշում է ինձ ճանապարհների վրա, որ ընտրում եմ. երբ Նրան կանչում եմ ճշմարտությամբ, եղջերուի նման, որ փափագում է կենդանի ջուրը, Նա՝ Աստվածը և Տերը, շտապում է առաջնորդել քայլերս Իր պատվիրանների արահետներով։ Առաջնորդելու է ինձ դեպի գագաթները, որոնք ուսուցանում են ինձ Իր պատվիրանները, Իր հաղթական զորությամբ ենթարկելու է իմ երկրային ցանկությունները, և  երկնային երանության մեջ ես անվերջ երգելու եմ Իր գովքը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։