
« ԱՂՈԹՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՃԱԽԱԿԻ, ԲԱՅՑ ԿԱՐՃԱՌՈՏ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, IX, 35, 1-36, 1 (PL 49, 816A-818A; SC 54, pp. 71-72).
[...] Հատուկ հոգատարությամբ պետք է հետևենք Ավետարանի խոսքին, երբ պատվիրում է մեր Հորն աղոթելու համար մտնել մեր սենյակը և փակել դուռը:
Ահա՛ թե ինչպես է հարկավոր դա անել:
Աղոթում ենք մեր սենյակում, երբ մեր սիրտն ամբողջովին ազատում ենք մտքերի ու մտահոգությունների խռովալի ժխորից, և մի տեսակ ծածուկ ու քաղցրագույն մտերմության երկխոսությամբ՝ Տիրոջը հայտնում ենք մեր փափաքները:
Աղոթում ենք փակ դռնով, երբ առանց մեր շրթունքները բացելու դիմում ենք Նրան, ով ո՛չ թե ուշադրություն է դարձնում խոսքերին, այլ՝ նայում է սրտին:
Աղոթում ենք ծածուկ, երբ Աստծո հետ խոսում ենք միմիայն սրտով և հոգու ամփոփմամբ, և միայն Նրան ենք հայտնում մեր հոգեվիճակները: [...] Սա՛ է պատճառը այն խորը լռության, որը պատշաճ է պահպանել աղոթքի ժամանակ: [...]
Ուստի մեր աղոթքները պետք է լինեն հաճախակի, բայց կարճառոտ [...] : Սա՛ է ճշմարիտ զոհընծայումը. «Զոհը, որ Աստված ուզում է, զղջացած սիրտն է» (Սղմ 50, 19): [...]