
« ԱՂՔԱՏ ԵՄ, ՄՈՒՐԱՑԻԿ, ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ Է ԻՄ ՆԵՑՈՒԿԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աղոթքի մասին », 10 (SC 54).
[...] «Վշտահարն ու աղքատը թող գովաբանեն Քո Անունը» (Սղմ 74, 21)։ Իսկապես, ի՞նչ աղքատություն [կա] ավելի մեծ կամ ավելի սուրբ, քան աղքատությունը մի մարդու, ով գիտի, որ զուրկ է որևէ միջոցից և չի տիրապետում որևէ ուժի, և ուրիշների առատաձեռնությունից է խնդրում այն օգնությունը, որի կարիքն ունի ամեն օր. ով տեսնում է, որ իր կյանքը և իր գոյությունը ամեն վայրկյան պահպանվում են աստվածային օժանդակության շնորհիվ, ինչի համար էլ իրավացիորեն հռչակում է իրեն Տիրոջ ճշմարիտ մուրացկան, և ամեն օր դեպի Նա է աղաղակում աղաչական ձայնով. «Ես, իմ կողմից, աղքատ եմ, մուրացիկ, բայց Աստված է իմ նեցուկը»։ Այսպես՝ Աստված Ինքը կլուսավորի նրան Իր լույսով, բարձրացնելու համար նրան մինչև Իր Էության բազմակերպ գիտությունը. և կհագեցնի նրան ամենավսեմ և ամենածածուկ խորհուրդների տեսությամբ, համաձայն այն խոսքի, որ ասում է Մարգարեն. «Ոզնիներն ապաստան են գտնում ժայռերի մեջ» (Սղմ 103, 18)(1)։
Այս հատվածը լավ հարմարվում է գաղափարին, որն արտահայտում ենք։ Յուրաքանչյուր ոք, ով հարատևում է անմեղության և պարզության մեջ, ոչ ոքի վնաս չի պատճառում և ոչ ոքի վրա բեռ չի դառնում։ Իր պարզությամբ – և միմիայն դրանով – գոհ, ավելի ուրիշ ոչինչ չի ցանկանում, քան միայն` մի ապաստան, որն իրեն կպաշտպանի թշնամիների որսը դառնալուց։ Դարձել է կարծես մի հոգևոր ոզնի, որն ապաստան և պաշտպանություն է գտնում այն ժայռի վրա, որի մասին խոսում է Ավետարանը. այսինքն` Տիրոջ Չարչարանքների հիշատակի և անդադար խորհրդածության կողմից պաշտպանված, [...] խուսափում է թշնամու բոլոր որոգայթներից և բոլոր հարձակումներից։ Այս հոգևոր ոզնիների մասին է ասված Առակների գրքում. «Ոզնիները, թույլ կենդանիներ լինելով, բույն են դնում ժայռերի վրա» (Առկ 30, 26)(2)։ Ո՞վ կա, իրոք, նվազ ուժեղ, քան քրիստոնյան. ի՞նչ կա ավելի տկար, քան վանականը։ [...]