« ԱՍՏԾՈՒՆ ԸՆԾԱՅԵԼ ՄԻ ՃՇՄԱՐԻՏ ԳԱՆՁ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈՒՆ ԸՆԾԱՅԵԼ ՄԻ ՃՇՄԱՐԻՏ ԳԱՆՁ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Բանախոսություններ », 1, 6-7 (SC 42, 83-85).

 

[...] Շատերը, Քրիստոսին հետևելու համար նշանակալի ունեցվածքներ, ոսկու և արծաթի վիթխարի գումարներ, և հիանալի սեփականություններ արհամարհելուց հետո` իրենց թույլ են տվել, ապա, խռովվել մի փոցխի, մի սրածայր բզի, մի ասեղի, որպես գրիչ ծառայող մի փետուրի համար։ [...]

Իրենց բոլոր հարստություններն ի սեր Քրիստոսի [աղքատներին] բաժանելուց հետո` պահպանում են հինավուրց կիրքը` չնչին բաների հանդեպ, պատրաստ` ցասման, դրանք պաշտպանելու համար։ Չունենալով այն սերը, որի մասին խոսում է Սուրբ Պողոսը, նրանց կյանքն ամուլ է դառնում։ Երանելի Առաքյալը կանխատեսել էր այս դժբախտությունը. «Եթե նույնիսկ բաժանեի իմ բոլոր ունեցվածքները և մարմինս տայի այրվելու, բայց սեր չունենայի, ոչ մի օգուտ չէի ունենա», ասում էր (1Կր 13, 3)։

Սա ակնհայտ փաստն է [այն բանի], որ [մարդը] կատարելությանը չի հասնում միանգամից, բոլոր հարստություններից պարզապես հրաժարվելով և պատիվներն արհամարհելով, եթե [այդ բաներին] չի գումարվում այն սերը, որի մասին [խոսելիս] Առաքյալը նկարագրում է տարբեր հատկությունները։

Արդ, այն կայանում է միմիայն սրտի մաքրության մեջ։ Իրոք, ի՞նչ է նախանձը, գոռոզ ունայնամտությունը, զայրույթը և թեթևսոլիկությունը մեզնից հեռու վանելը, սեփական շահը չփնտրելը, անարդարությունից հաճույք չստանալը, ստացած չարիքը հաշվի չառնելը, և մնացած բաները (հմմտ. 1Կր 13, 4-5), եթե ո՛չ` շարունակաբար Աստծուն ընծայել մի կատարյալ և մաքրագույն սիրտ, և այն անվնաս պահել մոլությունների բոլոր շարժումներից։ Սրտի մաքրությունն է, հետևաբար, որ պետք է հանդիսանա մեր գործերի և մեր ցանկությունների միակ նպատակակետը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։