
« ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԳԱԼԻՍ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Իշխանությունների մասին », 2-10 (SC 54).
[...] Որտեղի՞ց է գալիս մարդու դեմ հառնող թշնամական զորությունների այսքա՜ն մեծ բազմազանությունը, որը երանելի Առաքյալը թվարկում է հետևյալ ձևով. «Մեր կռիվն, իրոք, միս ու արյուն ունեցող արարածների դեմ չէ, այլ` իշխանությունների ու զորությունների, խավարի այս աշխարհին տիրողների, չարի ոգիների դեմ, որ բնակվում են երկնային ոլորտներում» (Եփս 6, 12)։ [...]
Որտեղի՞ց են ծնունդ առել այս նախանձոտ և այսքա՜ն մեծ չարություն սնուցող հակառակորդները։ Մի՞թե պետք է հավատանք, թե Տերն այս զորություններին ստեղծել է հենց այն նպատակով, որ պատերազմ մղեն մարդու դեմ, աստիճանի ու դասակարգի այս տարբերությամբ։ [...]
Թող որ Աստված հեռո՜ւ պահի մեզ երբևէ դավանելուց, թե [Իր կողմից] ստեղծված որևիցէ մի բան կարող է գոյացապես չար լինել, երբ [ընդհակառակը], Սուրբ Գիրքն ասում է. «Աստված տեսավ այն ամենը, որ ստեղծել էր, և ահա՛, շա՜տ բարի բան էր» (Ծնդ 1, 31)։ [...]
Տեսանելի աշխարհը ստեղծելուց առաջ, Աստված ստեղծեց հոգևոր և երկնային զորություններին, որպեսզի նրանք, իմանալով, որ զուտ Արարչի պարգևով էին ոչնչից ծնվել այդպիսի փառքի ու երանության, մշտնջենավոր շնորհակալություն հայտնեին Նրան և անդադար նվիրված լինեին Նրան գովաբանելուն։ Սա քրիստոնյաներից ոչ ոք կասկածի տակ չի դնում։ [...]
Նրանցից շատերը, որ առաջնակարգ դիրքերում էին եղել, ընկան. [...] «Եվ սակայն մեռնելու եք ամեն մարդու նման, ընկնելու եք` ինչպես բոլոր հզորները» (Սղմ 82, 7)։ [...] Դևի նախանձը, որ մղեց նրան խաբելու մարդուն իր միջոցներով, եղավ նրա անկման պատճառը. նա տեսնում էր, թե ինչպե՛ս է մարդը [Աստծո կողմից] կանչվել այն փառքին, որն իրենն էր եղել, երբ ինքը [Երկնային Արքայության] իշխաններից մեկն էր, և որից հիշում էր, որ զրկվել է. այն մարդուն, որը նոր-նոր ձևավորվել էր ցեխից։ Նրա առաջին հանցանքը եղավ հպարտության մի հանցանք, և այդ հանցանքն է, որ պատճառ հանդիսացավ նրա անկմանը և օձ անվանվելուն։ [...]