
« ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԲԺՇԿՎԵԼ » (Հվհ 5, 6)
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աստծո պաշտպանության մասին », 6.8 (SC 54).
[...] Մարդը միշտ կարիքն ունի աստվածային օգնության. առանց ջանքի կարելի է փաստել սա։ Մարդկային դյուրաբեկությունը ոչինչ չի կարող գործել փրկության ուղղությամբ՝ միայնակ և առանց Աստծո օգնության։ [...]
Բազմաթիվ անգամներ պատահում է, որ կամենում ենք ինչ որ մի օգտակար ծրագիր իրականացնել. ոչինչ չի պակասում ցանկությունների եռանդին և ո՛չ էլ պակասում է մեզ կատարյալ բարի կամքը։ Բայց ճիշտ չէ՞, այդուհանդերձ, որ մի որևէ տկարություն, որ միջամտում է մեր ճանապարհին, անօգուտ է դարձնում հանձն առնված լավ առաջադրանքները և խոչընդոտում է կայացված որոշումների բարի ավարտին, եթե Տերը, Իր ողորմության համաձայն, մեզ չի տալիս դրանք գործի վերածելու ուժը։ Անհաշվելի է բազմությունը նրանց, ովքեր ազնվորեն փափագում են նվիրվել առաքինությունների ձեռքբերմանը, բայց եթե հաշվեք նրանց, ովքեր հաջողությամբ իրականացնում են այդ երազանքը և հարատևում են իրենց ջանքերի մեջ, շա՜տ քչերի կգտնեք։ [...]
Աստվածային պաշտպանությունը, հետևաբար, հետևում է մեզ անբաժանելի կերպով։ Այնքա՜ն մեծ է Արարչի քնքշանքը Իր արարածի հանդեպ, որ Իր նախախնամությունը երբեք չի դադարում ընկերակցել մեզ. մշտապես ընթանում է մեր առջևից։ Մարգարեն, որը դրա փորձառությունն ունեցել էր, վկայում է բացահայտորեն. «Իմ Աստծո ողորմությունը կանխում է ինձ» (Սղմ 59, 11)։ Հազիվ նշմարում է մեր մեջ բարի կամքի մի սկզբնավորություն, և իսկույն հեղեղում է մեզ լույսով և զորությամբ, մղում է մեզ դեպի փրկությունը՝ զարգացնել տալով այն սերմը, որն Ինքն իսկ ցանել է, կամ որը տեսնում է, թե ինչպե՛ս է հողի տակից ծլարձակում մեր աշխատանքի արդյունքում։ «Նախքան որ նրանք կկանչեն ինձ, ես կպատասխանեմ», ասում է. «Քանի դեռ նրանք խոսում են, ես նրանց արդեն լսած կլինեմ» (Ես 65, 24)։ [...]
Եվ ո՛չ միայն ներշնչում է սուրբ փափագներ. մեր համար պատրաստում է նաև առիթները՝ կյանքի վերադառնալու համար, նպաստավոր իրավիճակները՝ բարի պտուղներ տալու համար. մոլորվածներին ցույց է տալիս փրկության ընթացքի իրավունքը։ [...]