
« ՉԴԱՏԵԼ` ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈՒՆ ՆՄԱՆՎԵԼՈՒՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Կատարելության մասին », 10 (SC 54).
[...] Երբ ինչ որ մեկը կհասնի բարու հանդեպ այս սիրույն և Աստծո այս նմանողությանը, [...] կզգեստավորվի սիրալիր համբերատարության այն զգացմունքներով, որոնք Տիրոջ մեջ էին, և, Նրա նման, կաղոթի նաև իրեն հալածողների համար. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34)։
Եվ նույնքան ճշմարիտ է, որ մոլություններից դեռևս չմաքրագործված հոգու ակնհայտ նշանն այն է, որ մերձավորի սխալները նրա մեջ դատաստանի խիստ քննությունն են միայն գտնում, փոխանակ ողորմության ու կարեկցանքի զգացումը գտնելու։
Ինչպե՞ս կարող ենք ձգտել սրտի կատարելությանը, եթե չունենք այն, ինչը որ, Առաքյալի խոսքի համաձայն, Օրենքի լիությունն է. «Միմյանց բեռները կրեցեք, որովհետև այդպես վարվելով` կգործադրեք Քրիստոսի օրենքը» (Գղտ 6, 2). եթե չենք տիրապետում սիրո առաքինությանը, որը «չի զայրանում, չի փքվում, հաշվի չի առնում ստացած չարիքը, ամեն ինչ ներում է, ամեն ինչ կրում է համբերությամբ» (1Կր 13, 4-7)։ Քանի որ «արդարը կարեկցանք է դրսևորում մեղքերի հանդեպ, որոնք իր մեջ են(1), բայց ամբարիշտների սիրտը զուրկ է ողորմածությունից» (Առկ 12, 10)(2)։
Վանականը – սա հաստատ բան է – ենթակա է այն նույն մոլություններին, որոնք ուրիշների մեջ դատապարտում է պահանջկոտ ու անմարդկային խստությամբ։ Անկասկած, «խիստ թագավորը դժբախտության մեջ կընկնի» (Առկ 13, 17)(2). և «նա, ով իր ականջները փակում է աղքատի աղաղակի առաջ, ինքն էլ է աղաղակելու և չի գտնելու մեկին, ով կլսի իրեն» (Առկ 21, 13)(2)։ [...]