« ՍԻՐԵՑԵ՛Ք ՁԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ԶԱՎԱԿՆԵՐԸ ԼԻՆԵՔ ՁԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԻՐԵՑԵ՛Ք ՁԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ԶԱՎԱԿՆԵՐԸ ԼԻՆԵՔ ՁԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Կատարելության մասին », Գլուխ 9 (SC 54).

 

[...] Ամեն ոք, որ սիրո միջոցով հասել է աստվածային պատկերին ու նմանությանը, այդուհետև բարու մեջ գործի է լծվում այն հաճույքի պատճառով, որ գտնում է դրա մեջ։ Եվ հավասար սիրով փարվում է համբերությանն ու հեզությանը(1)։ Մեղավորների թերացումներն այլևս չեն գրգռում իր զայրույթը. փոխարենը` նրանց համար աղերսում է ներումը, այն առավել գթասրտությունից ու կարեկցանքից մղված, որ զգում է նրանց հիվանդ վիճակի հանդեպ։

Չի կարող չհիշել, որ ինքն էլ է ենթարկվել նմանատիպ կրքերի փորձությանը, մինչև այն օրը, երբ Տիրոջ ողորմությանը հաճելի եղավ վերապահել իրեն դրանցից։ Իր ջանքերը չէին, որ փրկեցին իրեն մարմնի աներես գոռոզությունից, այլ` Աստծո պաշտպանությունը։ Այդ ժամանակվանից հասկանում է, որ հարկավոր չէ զայրույթ դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր սխալվում են, այլ` կարեկցանք. և սրտի բացարձակ հանգստության մեջ երգում է Աստծուն այս տողը. «Դու խզեցիր իմ կապանքները։ Գովաբանության զոհեր եմ մատուցելու Քեզ» (Սղմ 116, 16-17). և տակավին. «Եթե Տերը չլիներ իմ օգնությունը, շուտով կբնակվեի դժոխքում» (Սղմ 94, 17)(2)։

Ապա, հոգու այս խոնարհությունը նրան ընդունակ է դարձնում գործադրելու կատարելության ավետարանական պատվիրանը. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին և աղոթեցե՛ք ձեզ հալածողների համար» (Մտթ 5, 44)։ Այսպես վարվելով` կարժանանանք այն վարձատրությանը, որի մասին խոսվում է անմիջապես հետո. ո՛չ միայն կրելու աստվածային պատկերն ու նմանությունը, այլ` ստանալ նաև զավակի տիտղոսը. «որպեսզի», գրված է, «զավակները լինեք ձեր երկնային Հոր, Ով Իր արևը ծագել է տալիս չարերի ու բարիների վրա, և անձրևել է տալիս արդարների ու անարդարների վրա» (Մտթ 5, 45)։ [...]

(1) Բնագրում բառացի` անուշությանը, քաղցրությանը։
(2) Ըստ Յոթանասնիցի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։