
« ՍԻՐՈ ԵՐԿՅՈՒՂԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Կատարելության մասին », 10 (SC 54).
[...] Սիրո կատարելության մեջ արմատացած, հոգին կհասնի մի է՛լ ավելի գերազանց ու վեհ աստիճանի. սիրո երկյուղը։ Սա ծնվում է ո՛չ պատժի վախից, ո՛չ էլ վարձատրության ցանկությունից, այլ՝ սիրո իսկ մեծությունից։ Հարգանքի ու հոգատար գորովի մի խառնուրդ է, որը մի որդի տածում է իր հոր հանդեպ, ով լի է ներողամտությամբ, եղբայրը՝ եղբոր, ընկերը՝ ընկերոջ, հարսը՝ փեսայի հանդեպ։ Չի վախենում ծեծից, ո՛չ էլ հանդիմանություններից. ավելի՝ վախենում է սիրո զգացումները խոցելուց, նույնիսկ նվազագույն չափով։ [...]
Այսպիսով, մի նշանակալի տարածություն կա թերի երկյուղի և այն երկյուղի միջև, որին ոչինչ չի պակասում, որն իմաստության ու գիտության գանձ է։ Թերի երկյուղն ա՛յլ բան չէ, եթե ո՛չ միայն՝ «սկիզբը Իմաստության» (Սղմ 111, 10), և, քանի որ ենթադրում է պատժի կիրառում, արտաքսված է կատարյալների սրտից, երբ հոգին հասնում է սիրո լիությանը. իրոք, «Սիրո մեջ վախ չկա, ընդհակառակը՝ կատարյալ սերը փարատում է ամեն վախ» (1Հվհ 4, 18)։
Հետևաբար, եթե իմաստության սկիզբը երկյուղն է, ինչի՞ մեջ կկայանա նրա կատարելությունը, եթե ո՛չ միայն՝ Քրիստոսի սիրո մեջ, որի մեջ ներառված է կատարյալ սիրո երկյուղը, և դրանով իսկ արժանի է կոչվելու ո՛չ այլևս սկիզբ, այլ՝ գանձ իմաստության և գիտության։ [...]
Այսպիսին է կատարյալների երկյուղը, որով ասվում է, որ լի էր Աստված֊Մարդը, Ով եկավ ո՛չ միայն փրկագնելու մեզ, այլ նաև՝ Իր Անձի մեջ պետք է մեզ ներկայացներ կատարելության բնօրինակն ու առաքինությունների գործնական օրինակը։ [...]