« ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ »

Սբ. Հովհաննես Կղիմաքոս (մոտ 575 - մոտ 650). « Սանդուխք Դրախտի ».

 

[...] Քանի դեռ չենք տիրապետել ճշմարիտ աղոթքին, նմանվում ենք նրանց, ովքեր սկսում են սովորեցնել երեխաներին քայլել։

Ջանա՛ վերամբարձել միտքդ, կամ ավելի` պարփակել աղոթքի խոսքերի մեջ. իսկ եթե, իր մանկահասակ վիճակի պատճառով, տկար է և ընկնում է, նրան կրկին այնտեղ վերադարձրու։

Հեղհեղուկ վիճակը բնորոշ է [մարդկային] մտքին, բայց Աստված այն հաստատուն դարձնելու կարողությունն ունի։ Եթե անխոնջ կերպով հարատևես այս պայքարի մեջ, Նա, Ով հաստատել է մտքի ծովի սահմանները, կգա նաև քո մեջ, և աղոթքիդ ժամանակ կասի նրան. «Մինչև այստեղ կհասնես, և ո՛չ ավելի անդին» (Հոբ 38, 11)։

Հոգին չի կարող կապանքների մեջ դրվել. բայց այնտեղ, որտեղ գտնվում է հոգու Արարիչը, ամեն ինչ ենթակա է Իրեն։

Հավատքը թևեր է տալիս աղոթքին. առանց հավատքի, իրոք, չենք կարող վեր բարձրանալ Երկինք։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։