« ԱՄԵՆ ԲԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՔՐԻՍՏՈՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆ ԲԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՔՐԻՍՏՈՍԻՆ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). Բանախոսություններ, XIV; SC 54.

 
[...] Կա մի պատճառ՝ [չար ոգիների] իշխանություններ և զորություններ անվան վերաբերյալ. այն, որ նրանք տիրապետությունն ու իշխանությունը կիրառում են տարբեր ժողովուրդների վրա, կամ էլ՝ որ իրենց ենթակա ունեն ստորադաս ոգիներ ու դևեր, որոնց [գոյության] մասին գիտենք Ավետարանից, և նրանց իսկ խոստովանությունից, թե՝ լեգիոններ են։
Իսկապես, չեն կարող տերություններ կոչվել, եթե ոչ ոք չունեն, որի վրա կարող են կիրառել իրենց իշխանությունը, ո՛չ էլ կարող են զորություններ կամ իշխանություններ կոչվել, եթե չկա ոչ ոք, որի նկատմամբ կարող են ըստ իրավունքի վերադասություն պահանջել։ Փարիսեցիների բերանից հնչած անարգանքը, որի մասին խոսվում է Ավետարանում, ընդգծում է այս ճշմարտությունը. «Բեհեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով է», ասում են, «որ նա հանում է դևերին» (Մտթ 12, 24)։ Մի ուրիշ տեղ կարդում ենք «խավարի իշխան» տիտղոսը (Եփս 6, 12). դևերից մեկ ուրիշը մատնանշվում է որպես «այս աշխարհի իշխանը» (Հվհ 14, 30)։
Այդուամենայնիվ, ինչպես հաստատում է երանելի Առաքյալը, այս իշխանությունները մի օր վերանալու են, երբ բոլոր գոյությունները ենթարկվելու են Քրիստոսին, «և Նա տալու է արքայությունն Աստծուն՝ Իր Հորը, վերջ դրած լինելով բոլոր իշխանություններին ու զորություններին ու տերություններին» (1Կր 15, 24)։ Սա կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե դևերը տեսնեն, որ նրանք, որոնց վրա իրենք այս աշխարհում կիրառում են իրենց կարողությունը, տիրապետությունը կամ իշխանությունը, դուրս են հանվում իրենց ենթակայությունից։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։