« ԱՍՏՎԱԾ ԻՄ, Ե՛Կ ՓՐԿԵԼՈՒ ԻՆՁ. ՏԵ՜Ր, ԻՆՁ ՕԳՆԵԼՈՒ ՓՈՒԹԱ՛ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԻՄ, Ե՛Կ ՓՐԿԵԼՈՒ ԻՆՁ. ՏԵ՜Ր, ԻՆՁ ՕԳՆԵԼՈՒ ՓՈՒԹԱ՛ »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, X, 8, 5-6; X, 2-3.14-15 (PL 49, 829C-830B.832A-836D; SC 54, pp. 83, 85-86, 90).
 
 
[...] Ահա՛ թե փաստորեն ինչ է տեղի ունենում: Մեր միտքը փախչում է հոգևոր հայեցողությունից, թափառելու համար այս ու այն կողմ: Երբ վերադառնում ենք ինքներս մեր մեջ, [...] այն մարդկանց նման, որ արթնանում են, փնտրում ենք ինչ որ մի բան՝ վերարծարծելու համար Աստծո հիշողությունը: [...] Բայց քանի դեռ փնտրում ենք, ժամանակն անցնում է: Դեռ չգտած, կրկին սկսում ենք թափառել: [...]
Նման խառնաշփոթության պատճառը հայտնի է. մենք ոչ մի հստակ ու ճշգրիտ բան չունենք, ինչպիսին կարող էր լինել, օրինակի համար, մի բանաձև, [...] որին ուղղեինք մեր թափառական միտքը: [...] Մտքերն անդադար հերթափոխում են մեկը մյուսին. չընդհատվող հոսանք, որի մեջ հոգին, ինչպես չի զգում մտքերի ծնվելը, այնպես էլ չի նկատում դրանց փախչելն ու անհետանալը: [...]
Ահա՛ աղոթքի բանաձևը, որ դուք փնտրում եք: Յուրաքանչյուր վանական, որ ձգտում է պահպանելու Աստծո մշտատև հիշողությունը, պետք է սովորի խոկալ այս բանաձևի շուրջ, և դա նրան կօգնի խուսափել մյուս մտքերից: [...] Սա մի գաղտնիք է, որ մեզ սովորեցրել են առաջին ժամանակների Հայրերից սակավաթիվ վերապրածները, և միևնույն կերպ՝ մենք այն ավանդում ենք միայն այն սակավաթիվ հոգիներին, որոնք իսկապես ծարավի են այն ճանաչելու: Ձեզ Աստծո հիշողության մեջ մշտապես պահպանելու համար պետք է գործածեք սույն բանաձևը. «Աստված իմ, ե՛կ փրկելու ինձ. Տե՜ր, ինձ օգնելու փութա՛» (Սղմ 69, 2): Այս կարճառոտ նախադասությունն արտահայտում է այն բոլոր զգացմունքները, որոնց ընդունակ է մարդկային բնությունը. հարմարվում է բոլոր իրավիճակներին. [...] նեղությունների մեջ, դրանցից ազատվելու համար. բարօրության մեջ, այդ վիճակում պահպանվելու համար, բայց առանց հպարտության: [...] Նաև աշխատանքի, ձեր ամենատարբեր զբաղմունքների, ճամփորդության ժամանակ կարող եք կրկնել այն: [...] Թող որ քունը ձեր աչքերը փակի այս խոսքերով, և ի վերջո այն կարտասանեք նաև քնած ժամանակ: [...] Այս խոսքերի շուրջ խորհրդածեցեք, Մովսեսի պատվիրանի համաձայն, «ձեր տանը նստած ժամանակ և փողոցում քայլելիս» (2Օր 6, 7), անկողին մտնելիս և արթնանալիս: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։