« ԱՍՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՄԵՐ ՓԱՓԱՔԸ: ՆԱ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵՐ ԿՅԱՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՄԵՐ ՓԱՓԱՔԸ: ՆԱ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵՐ ԿՅԱՆՔԸ »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, X, 7, 1-3 (PL 49, 827C-828B; SC 54, pp. 81-82).
 
 
[...] Սա է պահը, երբ մեր մեջ իրականանում է այն աղոթքը, որը մեր Տերն ուղղեց Հորը Իր աշակերտների համար. «Որպեսզի սերը, որով Դու ինձ սիրեցիր, լինի նրանց մեջ, իսկ նրանք՝ մեր մեջ» (Հվհ 17, 26): [...] Բացարձակ սերը, որով «Աստված առաջինը սիրեց մեզ» (1Հվհ 4, 19), մեր սրտից ներս է մտնում Տիրոջ այս աղոթքի գործադրման միջոցով: [...] Եվ ահա՛ թե որոնք են լինելու դրա նշանները. Աստված լինելու է մեր սերն ու մեր փափաքը, ուսման մեր տենչն ու մեր միտքը: Նա լինելու է մեր կյանքը: Որդու հետ Հոր միությունը և Հոր հետ Որդու միությունը իր տիրապետության ներքո է առնում մեր զգայականությունն ու մեր իմացականությունը: Եվ այն միևնույն կերպ, որով Աստված մեզ սիրում է անմնացորդ կերպով, նույն կերպ մենք միանալու ենք Նրան գորովով, որն երբեք չի սպառվելու. այնքա՜ն որ շնչելու, մտածելու և խոսելու ենք Նրա մեջ:
Այդպիսով հասնելու ենք այն նպատակին, որի մասին ասացինք և որը Տերն Իր աղոթքում փափաքում է մեր համար. «Թող որ բոլորը մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք, ես քեզնում և դու ինձնում, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ» (Հվհ 17, 22-23): «Հայր, նրանք, որոնց դու տվեցիր ինձ, ուզում եմ, որ ուր ես եմ, նրանք էլ լինեն իմ հետ» (Հվհ 17, 24):
Այդպիսին պետք է լինի մեր նպատակը. այս կյանքում իսկ ձեռքբերել այդ շնչելը միության մեջ, որպես երկնային կյանքի ու փառքի նախաճաշակ: Այդպիսին է կատարելության վախճանը. [...] որ ամբողջ մեր կյանքը, մեր սրտի բոլոր շարժումները դառնան մեկ միակ, անդադար աղոթք: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։