« ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆԸ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՈՒՆԴԻ ՄԵՋ ԱՆԴԱԴԱՐ ԻՋՆԵԼՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆԸ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՈՒՆԴԻ ՄԵՋ ԱՆԴԱԴԱՐ ԻՋՆԵԼՆ Է »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՂԻՄԱՔՈՍ, Սանդուղք Դրախտի, I, 17 (PG 88, 636B-C; ed. Astir, p. 16).
 
 
[...] Ծուլության կյանք վարելուց հետո հարկավոր է շատ հրահանգվել և բազմաթիվ ծածուկ տառապանքներ կրել, որպեսզի մեր հոգին, որ նման է անհագ ու անհանդարտ շան, ջինջ խաղաղությանը և արթուն ուշադրությանը հասնի պարզության, հեզության և ջերմեռանդության ընդմիջով:
Այդուհանդերձ, քաջությամբ գոտեպնդվենք: Կրքերն իշխում են մեր վրա, մենք տկար ենք. ուրեմն մեծ սրտակցությամբ Քրիստոսին ներկայացնենք մեր հոգևոր տկարությունն ու անկարողությունը. Նրա առաջ խոստովանենք դրանք: Նա կօգնի մեզ, առանց ուշադրություն դարձնելու մեր արժանիքներին, միակ պայմանով, որ անդադար իջնենք – մինչև ամենախորին հատակը – խոնարհության անդունդի մեջ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։